 |
| |
| ArCa Կլասիկ-Մ |
| |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ CLASSIC-M քարտը հեղափոխություն է Հայաստանի բանկային քարտերի շուկայում եւ տրամադրվում է բացառապես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից:
CLASSIC-M-ը երկակի կիրառման (DUAL) քարտ է, որում համադրված են ԱՐՔԱ համակարգի վճարային բանկային քարտի եւ Երևանի Մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումներ կատարելու միջոց հանդիսացող Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայով քարտի բոլոր հնարավորությունները:
Որպես բանկային քարտ CLASSIC-M-ով կարող եք ընդգրկվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ աշխատավարձային ծրագրերում, օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային գծերից, ստանալ կրթաթոշակներ, ցանկացած գումարի փոխանցում ձեր քարտային հաշվին, արագ եւ անվտանգ վճարումներ կատարել ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների դիմաց խանութներում, սուպերմարկետներում, ԱՐՔԱ վճարային համակարգի բազմաթիվ սպասարկման կետերում, կանխիկացնել ձեր քարտային հաշվում առկա գումարը, օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ զեղչային ցանցից եւ բոնուսային ծրագրերից:
CLASSIC-M-ը որպես ուղևորությունների համար վճարամիջոց` ժամանակակից Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայի վրա հիմնված քարտ է:
Այն նախապես համալրելով (լիցքավորելով) որոշակի գումարով, կարող եք վճարել ձեր ուղևորության դիմաց Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում: Դրա համար ընդամենն անհրաժեշտ է քարտը մոտեցնել համապատասխան սարքին: Եթե սպառվել է ձեր քարտային հաշվի գումարը, CLASSIC-M-ը վայրկենապես կարող եք լիցքավորել ինչպես Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այնպես էլ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղում:
CLASSIC-M քարտը տրամադրվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակում (Պուշկինի 19) կամ ցանկացած մասնաճյուղում: Ներկայացրեք անձնագիր, սոցիալական քարտ, լրացրեք համապատասխան դիմումի ձևաթուղթը եւ վճարեք միայն ArCa համակարգում քարտի տարեկան սպասարկման վճարը:
CLASSIC-M-ը ձեզ կտրամադրվի Երևանի մետրոպոլիտենի համակարգում վճարումներ կատարելու համար արդեն իսկ ակտիվացված եւ 6 անվճար ուղևորության հնարավորությամբ:
Երեւանի Մետրոպոլիտենի կայարաններում կան նաեւ համապատասխան սարքեր, որին մոտեցնելով ձեր քարտը կարող եք տեղեկություն ստանալ քարտում առկա ուղեւորությունների քանակի մնացորդի մասին:
ԻՄԱՑԵՔ
3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտը առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` 54 79 58 հեռախոսահամարով:
Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու եւ այն առգրավելու համար:
PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ` 54 79 58 հեռախոսահամարով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն` 44 03 80 հեռախոսահամարով:
Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանը անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
|
| |
Հաճախորդը ծանոթանալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից ներկայացվող քարտերի տեսակներին, սպասարկման կանոններին և սակագներին կարող է ընտրել համապատասխան քարտը ներկայացնելով բանկ` Անձնագրի և սոց. քարտի պատճեն Բանկում լրացնել ԴԻՄՈՒՄ համապատասխան Բանկային քարտի տեսակի տրամադրման համար Բանկի սակագներով սահմանված չափերով վճարել անհրաժեշտ դրամական միջոցներ
Բանկը պարտավոր է տրամադրել քարտը 3 երեք բանկային օրվա ընթացքում
Քարտը ստանալուց Քարտապանը պարտավոր է` - Ներկայանալ բանկ անձնագրով - Ստորագրել Քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում - Ստորագրել PIN կոդի վրա նախատեսված տեղում - Ստորագրել պայմանագիրը և ծանուցումը
Յուրաքանչյուր քարտի հետ կտրամադրվի` - Բանկային Քարտերի Սպասարկման և Օգտագործման Կանոններ - Բանկոմատից Օգտվելու ՈՒղեցույց - Բուկլետ
Տրամադրված պլաստիկ քարտը և քարտային հաշիվը ակտիվ է քարտի տրամադրման պահից |
| |
 |
| |
| ՍԱԿԱԳՆԵՐ. |
| |
| ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ |
ՍԱԿԱԳՆԵՐ |
| |
| Քարտերի տրամադրում |
անվճար |
| Քարտային հաշվի չնվազող մնացորդ |
չի սահմանվում |
| Քարտի տարեկան սպասարկման վճար |
2 000 ՀՀ դրամ |
| Հավելյալ (կցված) քարտի տրամադրում |
անվճար |
| Հավելյալ (կցված) քարտի տարեկան սպասարկման վճար |
2 000 ՀՀ դրամ |
| Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան % |
3.0 % |
| Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկոմատներում և կանխիկացման կետերում |
0.0 % |
| Կանխիկ արժույթի տրամադրում այլ բանկերին պատկանող բանկոմատներում և կանխիկացման կետերում |
0.8 % |
| Քարտի (հիմնական և կցված) կորստի կամ վնասման, PIN կոդը մոռանալու դեպքում նոր քարտի տրամադրում նույն ժամանակահատվածով |
2 000 ՀՀ դրամ |
| Հաշվից քաղվածքի տրամադրում |
անվճար |
| Լրացուցիչ քաղվածքի տրամադրում |
500 ՀՀ դրամ |
| Քարտի բլոկավորում |
0 ՀՀ դրամ |
| Քարտի ապաբլոկավորում |
1 000 ՀՀ դրամ |
| Օրական գործառնությունների քանակը * |
10 անգամ |
| Մեկ գործառնության առավելագույն գումարը |
300 000 ՀՀ դրամ |
| Մեկ օրվա ընթացում կատարված գործառնությունների ընդհանուր առավելագույն գումարը |
500 000 ՀՀ դրամ |
| Վարկային գծի/օվերդրաֆտի դիմաց տարեկան % |
24% |
| Կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ուղարկում |
30 ՀՀ դրամ (մեկ SMS-ի համար) |
|
Ծանուցում. * Օրական սահմանափակումները չեն տարածվում գործառնությունների մետրոպոլիտենում ուղևորությունների քանակի վրա:
* Classic-M քարտը տրամադրվում է 6 լիցքավորված երթերով, բացառությամբ ակցիաների շրջանակում տրամադրված քարտերի և Վճարային պլաստիկ քարտերով աշխատավարձերի վճարումների վերաբերյալ պայմանագրի շրջանակներում տրամադրված քարտեր: |
| |
ArCa Classic ArCa Autocard ArCa Family ArCa Green Line ArCa Junior ArCa Gift Card MasterCard Gold MasterCard Business MasterCard Standard Cirrus/Maestro |
| |
| Թարմացվել է 11.03.2010, 14:20:00 |
|
| |
 |
| 2010.09.03 |
| |
| Բանկի արտարժույթի փոխարժեքներ |
|
Առք |
Վաճառք |
| 1 USD |
363.00 |
366.00 |
| 1 EUR |
463.00 |
473.00 |
| 1 RUR |
11.63 |
12.00 |
| 1 CHF |
353.00 |
362.00 |
| 1 GBP |
554.00 |
567.00 |
| 1 GEL |
190 |
210 |
|
| |
| ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեք |
| 1 USD |
365.03 |
|
| 1 EUR |
468.19 |
|
| 1 RUR |
11.90 |
|
| 1 CHF |
361.02 |
|
| 1 GBP |
561.74 |
|
|
| Արխիվ |
| Ֆորվարդային փոխարժեք (USD) |
| ամիս |
Առք |
Վաճառք |
| 1 ամիս |
0.00 |
0.00 |
| 2 ամիս |
0.00 |
0.00 |
| 3 ամիս |
0.00 |
0.00 |
|
|
|