Պետական ծառայությունների մատուցման միասնական ծրագիր
Իրականացնում ենք պետական մարմինների գրասենյակի գործառույթներ՝ հանդիսանալով Կառավարության կողմից լիազորված օպերատոր։
- ՍՊԸ գրանցում
- Ա/Ձ հաշվառում
- Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում
- Գույքի նկատմամբ իրավունքերի և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
- ՀՀ տարածքում գտնվող գույքի վերաբերյալ ցանկացած տեղեկությունների տրամադրում
Ծառայությունները մատուցվում են Բանկի հետևյալ մասնաճյուղերում. Աջափնյակ, Ավան-Առինջ, Արաբկիր, Դավիթաշեն, Զարգացում, Էրեբունի, Իսահակյան, Կենտրոն, Կոմիտաս, Մալաթիա, Մաշտոց, Նոր Նորք, Շենգավիթ, Ջրվեժ, Սեբաստիա, Զեյթուն, Նոր Նորք 1, Նուբարաշեն, Աբովյան, Աշտարակ, Արմավիր, Արտաշատ, Գյումրի-2, Դիլիջան, Էջմիածին, Մասիս, Սպիտակ,Գյումրի, Գորիս, Իջևան, Ծաղկաձոր, Հրազդան, Մարտունի, Շիրակ, Սևան, Կոտայք, Վանաձոր, իսկ գանձվող միջնորդավճարի սակագինը կազմում է 1.500 ՀՀ դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Հնարավորություն մեր հաճախորդներին տնտեսել ժամանակը և իրականացնել բազմաթիվ անհրաժեշտ գործարքներ մեկ վայրում:
Էջը թարմացվել է` 17.10.2023 | 14:29
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: