ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի գումարների վերադարձ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Բավրա, Ագարակ, Բագրատաշեն 1 և Բագրատաշեն 2 մասնաճյուղերում իրականացվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձ։
Օտարերկրյա անձին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները վերադարձնելու համար գանձվում է միջնորդավճար` ԱԱՀ-ի գումարի 10%-ի չափով, որը պակասեցվում է օտարերկրյա տվյալ քաղաքացուն վերադարձվող ԱԱՀ-ի գումարից:
ՀՀ տարածքում վճարած ԱԱՀ-ի գումարները հետ է վերադարձվում հետևյալ դեպքերում․
- Օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից 1 օրացույցային օրվա ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ ԱԱՀ) կազմում է 50․000 ՀՀ դրամ։
- ՀՀ-ից այդ ապրանքները արտահանվում են ՀՀ տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում։
- Մինչև ՀՀ-ից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում։
ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները չեն վերադարձվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել․
- Սննդամթերք
- Ծխախոտի արտադրանք
- Դեղորայք
- Մշակութային արժեքներ
- Տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր
- Ապրանք (ապրանքներ), որի (որոնց) դիմաց օտարերկրյա առանձին վերադարձման ավելացված արժեքի հարկի գումարը պակաս է 8335 ՀՀ դրամից։
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ
- Արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը, հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր կամ բանկային փոխանցման անդորագիր)
Էջը թարմացվել է` 17.10.2023 | 14:29
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: