Անհատական պահատեղեր
Եթե անհրաժեշտ է մեկնել գործուղման կամ որոշել եք վայելել հանգիստը տանից հեռու, պետք չէ մտահոգվել Ձեր թանկարժեք իրերի և փաստաթղթերի ապահովության մասին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է անհատական բանկային պահատեղերի վարձակալության ծառայություն:
Անհատական բանկային պահատեղերի վարձակալության շնորհիվ Դուք կարող եք պահպանել Ձեզ համար արժեքավոր իրերը հուսալի և անվտանգ:
-
Պահատեղերի արժեք
2000-75000ՀՀ դրամ
-
Պահատեղերի չափս
փոքր, միջին, մեծ
-
Վարձակալության ժամկետ
7օր-12ամիս
Անհատական պահատեղերի վարձակալության համար կարող եք դիմել Բանկի գլխամասային գրասենյակ, Կենտրոն, Նոր-Նորք, Զարգացում և Գյումրի 2 մասնաճյուղեր:
Պահատեղերի վարձակալության պայմաններ գլխամասային գրասենյակի, Կենտրոն և Նոր Նորք մասնաճյուղերի համար |
|||
Վարձակալության ժամկետ |
Փոքր (սմ) |
Միջին (սմ) |
Մեծ (սմ) |
43,0x27,0x7,5 |
43,0x27,0x16,0 |
43,0x55,0x16,0 |
|
7 օր |
2.000 ՀՀ դրամ |
4.000 ՀՀ դրամ |
10.000 ՀՀ դրամ |
14 օր |
4.000 ՀՀ դրամ |
6.000 ՀՀ դրամ |
12.500 ՀՀ դրամ |
1 ամիս |
6.000 ՀՀ դրամ |
9.000 ՀՀ դրամ |
15.000 ՀՀ դրամ |
3 ամիս |
8.000 ՀՀ դրամ |
18.000 ՀՀ դրամ |
25.000 ՀՀ դրամ |
6 ամիս |
15.000 ՀՀ դրամ |
25.000 ՀՀ դրամ |
30.000 ՀՀ դրամ |
9 ամիս |
20.000 ՀՀ դրամ |
28.000 ՀՀ դրամ |
35.000 ՀՀ դրամ |
12 ամիս |
25.000 ՀՀ դրամ |
33.000 ՀՀ դրամ |
45.000 ՀՀ դրամ |
Եթե որոշել եք օգտվել անհատական բանկային պահատեղերից մինչև 7 օր ժամկետով, ապա յուրաքանչյուր օրվա համար կգործեն հետևյալ պայմանները.
Փոքր* (սմ) |
Միջին* (սմ) |
43,0x27,0x7,5 |
43,0x27,0x16,0 |
600 ՀՀ դրամ |
1.000 ՀՀ դրամ |
Ժամկետ |
Պահատեղերի վարձակալության պայմանները Զարգացում մասնաճյուղի համար չափսերը (սմ) |
|||||
7x24x35 7x25x40 7x26x43 |
12x24x35 12x25x40 |
16x26x43 |
18x24x35 |
27x24x35 |
16x43x55 |
|
1 ամիս |
6.000 ՀՀ դրամ |
12.000 ՀՀ դրամ |
14.000 ՀՀ դրամ |
15.000 ՀՀ դրամ |
18.000 ՀՀ դրամ |
25.000 ՀՀ դրամ |
6 ամիս |
12.000 ՀՀ դրամ |
24.000 ՀՀ դրամ |
30.000 ՀՀ դրամ |
36.000 ՀՀ դրամ |
42.000 ՀՀ դրամ |
50.000 ՀՀ դրամ |
12 ամիս |
18.000 ՀՀ դրամ |
36.000 ՀՀ դրամ |
45.000 ՀՀ դրամ |
50.000 ՀՀ դրամ |
60.000 ՀՀ դրամ |
75.000 ՀՀ դրամ |
Ժամկետ |
Պահատեղերի վարձակալության պայմանները Գյումրի 2 մասնաճյուղի համար չափսերը (սմ) |
|
5,0x26,0x38,0 |
12,0x26,0x38,0 |
|
1 ամիս |
5.000 ՀՀ դրամ |
10.000 ՀՀ դրամ |
6 ամիս |
10.000 ՀՀ դրամ |
20.000 ՀՀ դրամ |
12 ամիս |
15.000 ՀՀ դրամ |
35.000 ՀՀ դրամ |
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում անհատական պահատուփերի ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացրած անձինք:
- Պահատեղի դիմաց վարձավճարի չվճարման կամ պահատեղը պայմանագրով սահմանված ժամկետում չհանձնելու դեպքում Բանկը Հաճախորդից գանձում է տուգանք` սկսած 6-րդ օրվանից յուրաքանչյուր ուշացած օրվա համար` 1.200 ՀՀ դրամ:
- Հաճախորդի կողմից կորցրած կամ վնասված բանալու պատրաստման դեպքում հաճախորդից գանձվում է 15.000ՀՀ դրամ:
- Անհատական պահատեղերը նախատեսված են և վարձակալության են տրամադրվում դրամի, արժեթղթերի և փաստաթղթերի, ոսկու և ոսկերչական իրերի` ներառյալ թանկարժեք քարերը, գեղարվեստական նկարների, Էլեկտրոնային հիշողության տարբեր տիպի կրիչների, այլ արժեքների (այսուհետ` արժեքներ) պահպանման համար։
- Անհատական պահատեղերում արգելվում է տեղադրել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական և հեղուկ նյութեր, ներառյալ` սնդիկ, եթերային յուղեր, ռադիոակտիվ տարրեր, թմրանյութեր, զենք, զինամթերք, կենսաբանական և միկրո օրգանիզմներ, ինչպես նաև կենսաբանական կամ մարդու առողջությանը վտանգ ներկայացնող նյութեր և իրեր։
- Ոսկի և ոսկերչական իրեր, ինչպես նաև այլ կոշտ իրեր Անհատական պահատեղի արկղում պետք է տեղադրել տուփերով կամ այլ փափուկ փաթեթավորմամբ, որպեսզի դրանք չվնասեն կամ չվնասվեն (քերծվածքներ) Անհատական պահատեղի արկղը վերցնելու և դնելու ժամանակ, արկղին, այլ իրերին կամ միմյանց հետ շփվելիս։
- Հաճախորդն Անհատական պահատեղերի տեղակայման սենյակի հատուկ կահավորված մասում կարող է գործողություններ իրականացնել տեղադրվող արժեքների և փաստաթղթերի հետ, ընդ որում` Անհատական պահատեղի տեղակայման սենյակում գտնվելու առավելագույն տևողությունը չի կարող գերազանցել 15 րոպեն։
- Պահատեղը ժամկետից շուտ հանձնելու դեպքում վարձակալական վճարի վերահաշվարկ չի կատարվում և որևէ գումար չի վերադարձվում:
- Հաճախորդն իրեն տրամադրված Անհատական պահատեղի բանալու կորստի կամ այն վնասելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել Բանկին և վճարել նոր բանալու պատրաստման համար գումար` Բանկի սակագներով սահմանված չափով։ Հաճախորդն իրավունք չունի ինքնուրույն պատրաստել իրեն տրամադրված բանալու կրկնօրինակը։
- Անհատական պահատեղի արկղը Հաճախորդը կարող է կնքել Բանկի կողմից առաջարկվող իրեն հարմար եղանակներից մեկով։
- Հաճախորդը, անհատական պահատեղի վարձակալման ժամանակահատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում կարող է մուտք գործել անհատական պահատեղերի տեղակայման սենյակ՝ ներկայացնելով անձնագիրը։
Էջը թարմացվել է` 17.10.2023 | 14:28
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: