header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Լիզինգ cashback-ով
Կիսվել`

Լիզինգ cashback-ով

EU4Business EBRD Credit Line ծրագրի շրջանակում լիզինգը տրամադրվում է մինչև 3,000,000  Եվրո սահմանաչափով և մինչև 35%  cashback-ի հնարավորությամբ։

Տրամադրման պայմաններ

Լիզինգը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում։

Լիզինգառու ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատերին և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձ*
Լիզինգի նպատակը
  • Հիմնական միջոցների (տրանսպորտային միջոցների, սարքավորումների, գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումների) ձեռքբերում,**
Լիզինգի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո
Մեկ լիզինգառուին տրամադրվող Վարկի գումար 10,000 – 3,000,000  Եվրո կամ համարժեք ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
Լիզինգի տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 12 – 14 %, ԱՄՆ դոլար՝ 8 – 10 %, Եվրո՝ 6.5 – 9 %

Լիզինգի տարեկան փաստացի տոկոսադրույք ՀՀ դրամ – 0% - 12.12%, ԱՄՆ դոլար – 0% - 7.89%, Եվրո –  0% - 6.86%
Լիզինգի մարման ժամկետ 6 – 84 ամիս
Հետվճարի չափ Լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով
Հավելյալ հետվճարի չափ
  • 20%, եթե լիզինգառուն Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու («տեղահանվածներ»),
  • 15%, բայց ոչ ավել, քան 60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը (հիմք է ընդունվում երկուսից նվազագույնը) հանդիսանում է «տեղահանվածներ»
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 10․000 ՀՀ դրամ
Վարկային  փաթեթի կազմման և սպասարկման վճար միանվագ՝ վարկի գումարի  0.5%-ի չափով
Ժամկետանց պարտավորության (մայր գումար և/կամ տոկոս) վրա հաշվարկվող տույժ Օրական 0,13%
Լիզինգի վաղաժամկետ մարման տուգանք Մինչև լիզինգի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վճարվում է տուգանք` լիզինգի մարումների գրաֆիկով սահմանված մայր գումարից ավել մարվող մայր գումարի 3 տոկոսի չափով

*Վարկառու կարող են հանդիսանալ մինչև 250 աշխատակից ունեցող, մինչև 50,000,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող և մինչև 43,000,000 եվրոյին համարժեք հաշվեկշռային ակտիվներ ունեցող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք: Գործունեության նախընտրելի ոլորտներ են հանդիսանում արտադրությունը և գյուղատնտեսությունը։ Մնացած ոլորտներում գործունեություն ծավալող պոտենցիալ վարկառուների համապատասխանությունը ենթակա է նախապես համաձայնեցման The European Bank for Reconstruction and Development (EBRD)-ի տեղական խորհրդատուի հետ։ 

**ԵՄ-ից դուրս արտադրված սարքավորումների համար անհրաժեշտ է CE սերտիֆիկատ։

Ուշադրություն․ լիզինի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։

Արտարժույթով լիզինգի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ լիզինգի մարումների վրա:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Պահանջվող փաստաթղթեր
  • Լիզինգի հայտ բնօրինակ,
  • Անձնագիր և սոց.քարտ կամ նույնականացման քարտ (հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավոր/ների),
  • Պետ. Ռեգիստրից տեղեկանք
  • Կանոնադրություն (պատճեն),
  • Սեփականության վկայական կամ վարձակալական պայմանագիր (պատճեն),
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար) (պատճեն),
  • Վճարվող հարկատեսակների վերաբերյալ նախորդ 12 ամսվա ամփոփ հաշվետվություն (պատճեն)
  • Շահութահարկի հաշվետվություն (պատճեն),
  • Փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկություն մատակարար ընկերություններից (պատճեն/լուսապատճեն),
  • Դիմողի և երաշխավոր/ների «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի հարցման համաձայնագրեր (բնօրինակ),
  • Բանկային հաշիվների շարժ՝ նախորդ 12 ամսվա (պատճեն),
  • Այլ փաստաթղթեր՝ըստ պահանջի:
Օգտակար տեղեկատվություն
  • Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 30 աշխատանքային օրերի ընթացքում։
  • Լիզինգի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին լիզինգառուն ծանուցվում է մեկօրյա ժամկետում
  • Որոշման ընդունումից հետո լիզինգի փաթեթը հավաքագրելու և լիզինգը տրամադրելու առավելագույն ժամանակահատված սահմանված չէ
  • Լիզինգի ժամկետն ավարտվելուց հետո հաճախորդի գրավոր դիմումի համաձայն գույքը սեփականությունը փոխանցվում է իրեն

Լիզինգի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․

  • Դատական և լիզինգի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Լիզինգի մայր գումարը։

Լիզինգի հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են լիզինգի տրամադրման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Լիզինգի ստացման քայլերի հաջորդականություն։

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները։  

Լիզինգային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև լիզինգառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Լիզինգային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

Լիզինգային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 05.03.2025 | 19:51

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: