Фора-Онлайн հավելվածով հաշիվների համալրումներ հեռախոսահամարով «МИГ»
Բանկը ՌԴ բանկերի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում դադարեցրել է «Фора Онлайн» դրամական փոխանցումների ծառայության սպասարկումը
«Фора онлайн» բջջային հավելվածի օգտատերերը հեռախոսահամարով կարող են գումար փոխանցել ՌԴ-ից ՀՀ՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան/հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդներին:
1.ՌԴ Ֆորա բանկից փոխանցում իրականացնելու համար փոխանցողին անհրաժեշտ է.
«Фора онлайн» համակարգում ընտրել «Платежи» → «За рубеж» → «По номеру телефона»։
Որպես բանկ ընտրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, փոխանցումը ստացողի հեռախոսահամարը (որը վերջինս տրամադրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին), մուտքագրել փոխանցվող գումարի չափը։
Ստուգել ստացողի անուն-ազգանունը և հաստատել փոխանցումը։
2.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է․
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում ունենալ քարտային և/կամ ընթացիկ հաշիվներ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին տրամադրված բջջային հեռախոսահամարը լինի փոխանցումը ստացողի գործող հեռախոսահամար, որը պետք է տրամադրի Ֆորա Բանկից փոխանցում կատարողին։
Գործառնության տեսակ | Սակագներ |
Փոխանցման ուղղություն | ՌԴ-ից ՀՀ |
Ուղարկող բանկ | Фора-Банк |
Ստացող բանկ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Փոխանցման արժույթ | ՌԴ ռուբլի |
Ստացման արժույթ | *ՀՀ դրամ |
Փոխանցման շահառուի նկարագիր | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՀՀ դրամ հաշվետեր ֆիզիկական անձ հաճախորդ |
Փոխանցման ստացում | Անկանխիկ՝ շահառուի ՀՀ դրամով ընթացիկ կամ քարտային հաշվին |
Փոխանցման արագություն | Ակնթարթային |
Համակարգի հասանելիություն | Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով |
Փոխանցման համար ուղարկողից գանձվող միջնորդավճար | Համաձայն Ֆորա Բանկի կողմից սահմանված սակագների |
Ստացման համար շահառուից գանձվող միջնորդավճար | Չի գանձվում |
Միջոցների կանխիկացում | Տվյալ հաշվի կամ վճարային քարտի սակագները կարգավորող փաստաթղթի համաձայն |
*Հաշվեհամարի ընտրությունը կատարվում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից՝ իր ներքին ընթացակարգերով սահմանված առաջնահերթության համաձայն։ Մինչև փոխանցման գումարը շահառուի հաշվին կրեդիտագրելն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացնում է փոխանցված գումարի փոխարկում ՌԴ ռուբլուց ՀՀ դրամի՝ տվյալ պահին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում գործող փոխարժեքների համաձայն։
Էջը թարմացվել է` 04.12.2024 | 13:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: