header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Money Gram
Կիսվել`

Money Gram

Money Gram միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով իրականացրեք ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ միջազգային դրամական փոխանցումներ աշխարհի 197 երկիր։

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

  • Փոխանցման տևողություն

    10 րոպե

Փոխանցման պայմանները և միջնորդավճարները
Մեկ գործարքի առավելագույն չափ 9 999,9 ԱՄՆ դոլար կամ 7 000 Եվրո

Փոխանցումների իրականացում ԱՄՆ դոլարով

Վճարումների իրականացում ԱՄՆ դոլարով, Եվրոյով

Փոխանցման կատարման արագություն 10 րոպե

Գանձվող միջնորդավճար


ԱՊՀ երկրներ. Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղազախստան և Ղրղստան փոխանցումներ իրականացնելիս գանձվում են հետևյալ միջնորդավճարները

1-100 ԱՄՆ դոլարի դեպքում 3 ԱՄՆ դոլար
100.01-200 ԱՄՆ դոլար 5 ԱՄՆ դոլար
200.01-300 ԱՄՆ դոլար 7 ԱՄՆ դոլար
300.01-400 ԱՄՆ դոլար 9 ԱՄՆ դոլար
400.01-500 ԱՄՆ դոլար 11 ԱՄՆ դոլար
500.01-750 ԱՄՆ դոլար 15 ԱՄՆ դոլար
750.01-1,000 ԱՄՆ դոլար 20 ԱՄՆ դոլար
1.000.01-1,500 ԱՄՆ դոլար 29 ԱՄՆ դոլար
1 500.01-2 000 ԱՄՆ դոլար 38 ԱՄՆ դոլար
2 000.01-2 500 ԱՄՆ դոլար 47 ԱՄՆ դոլար
2 500.01-3 000 ԱՄՆ դոլար 56 ԱՄՆ դոլար
3 000.01-3 500 ԱՄՆ դոլար 65 ԱՄՆ դոլար
3 500.01-4 000 ԱՄՆ դոլար 74 ԱՄՆ դոլար
4 000.01-4 500 ԱՄՆ դոլար 84 ԱՄՆ դոլար
4 500.01-5 000 ԱՄՆ դոլար 93 ԱՄՆ դոլար
5 000.01- 5 500 ԱՄՆ դոլար 96 ԱՄՆ դոլար
5 500.01-6 000 ԱՄՆ դոլար 100 ԱՄՆ դոլար
6 000.01-6 500 ԱՄՆ դոլար 110 ԱՄՆ դոլար
6 500.01-7 000 ԱՄՆ դոլար 120 ԱՄՆ դոլար
7 000.01- 10 000 ԱՄՆ դոլար 140 ԱՄՆ դոլար
Մնացած ուղղություններով փոխանցումների դեպքում`
1-100 ԱՄՆ դոլար 13 ԱՄՆ դոլար
100.01-250 ԱՄՆ դոլար 21 ԱՄՆ դոլար
250.01-400 ԱՄՆ դոլար 25 ԱՄՆ դոլար
400.01-600 ԱՄՆ դոլար 33 ԱՄՆ դոլար
600.01-800 ԱՄՆ դոլար 41 ԱՄՆ դոլար
800.01-1,000 ԱՄՆ դոլար 51 ԱՄՆ դոլար
1.000.01-1,200 ԱՄՆ դոլար 61 ԱՄՆ դոլար
1 200.01-1 800 ԱՄՆ դոլար 76 ԱՄՆ դոլար
1 800.01-2 500 ԱՄՆ դոլար 101 ԱՄՆ դոլար
2 500.01-5 000 ԱՄՆ դոլար 151 ԱՄՆ դոլար
5 000.01-7 500 ԱՄՆ դոլար 226 ԱՄՆ դոլար
7 500.01-9 999.9 ԱՄՆ դոլար 301 ԱՄՆ դոլար
Աշխարհագրություն Աշխարհի 197 երկիր
Պահանջվող փաստաթղթեր

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  • նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել 8 նիշանոց փոխանցման կոդը, անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին

 

Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:
  • Ուղարկված փոխանցումը Money Gram համակարգում կարող է վճարվել 90 օրվա ընթացքում, ընդ որում, առաջին 45 օրերի ընթացքում այն հասանելի է վճարման համար, իսկ հաջորդ 45 օրերի ընթացքում փոխանցումը վճարելու համար հարկավոր է MoneyGram համակարգի ծառայությունների կենտրոնի թուլտվությունը: 90 օրից հետո փոխանցման վճարումը դառնում է անհասանելի և փոխանցողը պետք է դիմի MoneyGram հեռախոսային կենտրոն հետևելով հետևյալ  կանոններին․

1.Անցնել հետևյալ հղումով՝ https://www.callmoneygram.com/moneygram

2.Մուտքագրել «քաղաքի կոդ», «հեռախոսի համար» և սեղմել «CONTACT ME Please». Օր.՝  441234567 (44 - քաղաքի կոդ, 1234567 - հեռախոսի համար)

3.Սպասել MoneyGram-ի հեռախոսային կենտրոնից հեռախոսազանգի

4.Հետևելով ձայնային ազդանշաններին՝ սեղմել 1-1-2-2

5.Փաստաթղթի պատճեն ուղարկելու անհրաժեշտության դեպքում օգտագործվող էլ. հասցե՝ mglkwcompliance@moneygram.com 

  • Բանկի կողմից իրականացված փոխանցումների  փոխանցման ստացման նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան       համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է  փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  • Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
  • ԱրարատԲանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ  անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.moneygram.com/

Ուշադրություն.Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

«Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայության մատուցման պայմանները չեն գործում “Money Gram” համակարգի համար:

 

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Էջը թարմացվել է` 01.08.2024 | 16:37

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: