header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ria
Կիսվել`

Ria

Euronet Worldwide Inc. RIA Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգը համարվում է առաջատար դրամական փոխանցումների ոլորտում։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է արագ, անվտանգ և մատչելի դրամական փոխանցումներ ինչպես աշխարհի 182 երկրների ավելի քան 505․000-ից ավելի սպասարկման կետերում, այնպես էլ առցանց՝  www.riamoneytransfer.com կայքի միջոցով։

 

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար, Եվրո

  • Փոխանցման տևողություն

    10 րոպե

25% զեղչ դեպի Ուկրաինա փոխանցումների համար

Կատարե՛ք փոխանցումներ դեպի Ուկրաինա Ria Money համակարգով RIA25AM պրոմո կոդի կիրառմամբ և ստացե՛ք փոխանցման միջնորդավճարի 25% զեղչ։

Շատ գործարքներ, շատ նվերներ

Մինչև ս․թ դեկտեմբերի 31-ը կատարե՛ք Ria Money արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով առավելագույն քանակի գործարքներ և ստացեք 20 նվեր քարտերից մեկը։ 

Փոխանցման պայմաններ և միջնորդավճարներ

 

Փոխանցման  առավելագույն

սահմանաչափ

Մեկ փոխանցողի 1 փոխանցման և ամսական սահմանաչափը  5000 ԱՄՆ

Մեկ փոխանցողի    տարեկան սահմանաչափը ` 30 000 ԱՄՆ դոլար 

Փոխանցումների իրականացում ԱՄՆ դոլարով, Եվրոյով
Վճարումների իրականացում ԱՄՆ դոլարով, Եվրոյով
Փոխանցման կատարման արագություն 10 րոպե
Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հունաստան Իսրաել, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկիստան
0.01 - 200.00 2 USD/EUR
200.01 -5,000.00 0.9% փոխանցվող գումարի չափից
Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Կիպրոս, Խորվատիա, Դանիա, Էստոնիա,Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Իռլանդիա,Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսենբուրգ, Մալթա, Հոլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա
0.01 - 200.00 4 USD/EUR
200.01 – 5,000.00 2% փոխանցվող գումարի չափից
 Կանադա, ԱՄՆ
0.01 - 200.00 4 Եվրո/ԱՄՆ դոլար
200.01 – 5,000.00 2% փոխանցվող գումարի չափից
Դեպի այլ երկրներ
0.01 – 200.00 6 USD/EUR
200.01 – 5,000.00 3% փոխանցվող գումարի չափից
Աշխարհագրություն 182 երկիր և 505,000 սպասարկման կետ

 

Պահանջվող փաստաթղթեր

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, բանկը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  • նշել փոխանցման 11 նիշանոց կոդը

 

Ուկրաինական քարտերի համալրում

Ria Money համակարգով կարող եք կատարել ուկրաինական քարտերի համալրումներ։

Վճարման արժույթ

UAH – ցանկացած ուկրաինական բանկ ուղարկելիս

USD, EUR, UAH –Приватбанк ուղարկելիս
Սահմանաչափ

29 999 UAH ( 1 000 USD –ին համարժեք) – ցանկացած ուկրաինական բանկ ուղարկելիս

5 000 USD, 4 500 EUR, 149 999 UAH (5 000 USD–ին համարժեք) – Приватбанк ուղարկելիս
Փոխանցման գումար

Միջնորդավճար  USD/EUR

15․05․23-31․08․23-ը անկախ ուղարկվող գումարի չափից կգանձվի  ֆիքսված  1 ԱՄՆ դոլար/ 1 Եվրո սակագին՝ կախված փոխանցվող գումարի արժույթից 
0.01 - 200.00  2 USD/EUR
200.01 -5,000.00 0.7% փոխանցվող գումարից

Փոխանցման մեջ փոփոխություն կատարելու հնարավորություն  չկա։ Սխալի դեպքում անհրաժեշտ է չեղարկել փոխանցումը և նորից ուղարկել։

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Կարևոր է իմանալ
  • Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը: Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
  • Փոխանցումը հասանելի է ստացողին փոխանցումը իրականացնելուց հետո 26 օրացուցային օրերի ընթացքում։
  • Բանկի կողմից իրականացված փոխանցումների  փոխանցման ստացման  նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների   վճարումների  չկատարման, ուշացման և մերժման  պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի  շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
  • Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
  • Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան       համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն,  ճշգրտում։
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա: Փոխանցման տվյալների փոփոխման  սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
  • Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
  • Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
  • ԱրարատԲանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.riafinancial.com/

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։

Ria Money զանգերի կենտրոն

RIA Money համակարգը ներդրել է հաճախորդների զանգերի սպասարկման կենտրոն։

  • ՀՀ-ում զանգերի կենտրոն: +374 94 23 59 00
  • Աշխատանքային գրաֆիկ: Mon.-Fri., 09*00 – 18*00 (Երևանի ժամանակով)
  • Սպասարկման լեզուներ: Ռուսերեն, Անգլերեն
Ria Money Bank Deposit ծառայություն

Այսուհետ Բանկի հաշվետեր հաճախորդները կարող են  Ria Money  համակարգի հավելվածի, աշխարհի ցանկացած կետում գտնվող Ria Money  սպասարկման կետի միջոցով  ստանալ ակնթարթային փոխանցում անմիջականորեն իրենց հաճախորդների ԱՄՆ դոլար, եվրո և ՀՀ դրամ արժույթով հաշիվներին։

ԱՄՆ դոլար և եվրո արժույթով փոխանցումները կմուտքագրվեն հաճախորդների հաշիվներին հենց փոխանցման արժույթներով (ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով)՝ համապատասխան հաշիվները ունենալու դեպքում։

Եթե հաճախորդը չունի Բանկում ԱՄՆ դոլար կամ Եվրո արժույթով հաշիվներ, միայն այդ դեպքում փոխանցումները կփոխակերպվեն ՀՀ դրամ արժույթի և կմուտքագրվեն ՀՀ դրամ արժույթով իր համապատասխան հաշվին։

Ուղարկողը արտերկրում պետք է միայն  լրացնի՝

  • Շահառուի հաշվեհամարը/քարտի համարը
  • Անուն Ազգանունը
  • Գումարի չափը՝ նշելով արժույթ

Էջը թարմացվել է` 07.11.2024 | 19:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: