Moneytun
Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով իրականացրեք ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ միջազգային դրամական փոխանցումներ դեպի ԱՄՆ:
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
-
Փոխանցման արագություն
10 րոպե
Փոխանցումները դեպի ԱՄՆ MONEYTUN համակարգով իրականացվում են հետևյալ պայմաններով․
Փոխանցումների իրականացման արժույթ | ԱՄՆ դոլար |
1 փոխանցման առավելագույն գումար | 10,000 ԱՄՆ դոլար |
Վճարումների իրականացման արժույթ | ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի |
Փոխանցման կատարման արագություն | 10 րոպե |
Փոխանցվող գումարի չափ | Միջնորդավճար |
1-100 ԱՄՆ դոլար | 2 ԱՄՆ դոլար |
101-10․000 ԱՄՆ դոլար |
փոխանցվող գումարի 2%-ը |
ԱՄՆ-ից Moneytun համակարգի միջոցով իրականացվում է հաճախորդների ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում առկա հաշիվների համալրման ծառայություն։
Moneytun համակարգով հնարավոր է իրականացնել ՌԴ բանկերի քարտերի կամ հաշվեհամարների համալրումներ 1․5% միջնորդավճարով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ MONEYTUN համակարգով արտերկրից փոխանցումների համար այսուհետ գործում է առցանց պորտալ․ https://firmpay.com/ ։
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը, հեռախոսի համարը
Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.
- ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
- նշել փոխանցման 6-12 նիշանոց կոդը
Չինաստանում ցանկացած բանկի կողմից թողարկված Union Pay քարտային հաշիվների կրեդիտագրումն իրականացնող բանկերի ցանկը։
Հաշվին կրեդիտագրման տևողություն | 15 րոպե |
Հաշվի համալրման արժույթ | CNY |
1 փոխանցման սահմանաչափ | 3,000 ԱՄՆ դոլար |
Օրական | 10,000 ԱՄՆ դոլար |
1 անձի տարեկան փոխանցման սահմանաչափ | 50,000 ԱՄՆ դոլար |
Փոխանցման միջնորդավճար | նվազագույնը 5 ԱՄՆ դոլար |
Միջակայք |
Գումարի չափ (ԱՄՆ դոլար) |
Միջնորդավճար (ԱՄՆ դոլար) |
Միջնորդավճար (%) |
1-100 | 100 | 5 | n/a |
101-200 | 200 | 5 | n/a |
201-300 | 300 | 5 | n/a |
301-400 | 400 | 5 | n/a |
401-500 | 500 | 5 | n/a |
501-600 | 600 | 6 | 1% |
601-700 | 700 | 7 | 1% |
701-800 | 800 | 8 | 1% |
801-900 | 900 | 9 | 1% |
901-1000 | 1000 | 10 | 1% |
1001-2000 | 2000 | 20 | 1% |
2001-3000 | 3000 | 30 | 1% |
Ստորև ներկայացվում են Չինաստանի այն բանկերի ցանկը, որոնց China Union Pay քարտերին՝ դեբետային/կրեդիտային, հնարավոր է կատարել համալրումներ․
- Industrial and Commercial Bank of China
- Bank of China
- Bank of Communication
- China Construction Bank
- China Everbright Bank
- Harbin Bank
- Bank of Shanghai
- Lingshan Bank
- Hunan Rural Bank
- Guangdong Rural Bank
- Huaxia Bank
MONEYTUN AraratDirect ծառայության միջոցով այժմ հնարավոր է համալրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդների բանկային/քարտային հաշիվները։
Համալրումը իրականացնելու համար անհրաժեշտ է․
- Այցելել Կալիֆորնիա և Նևադա նահանգներում գտնվող Մանիտուն համակարգի սպասարկման կետերից որևէ մեկը
- Սպասարկող աշխատակցին տրամադրել շահառուի անունը , ազգանունը, հեռախոսահամարը, հաշվեհամարը/քարտի համարը։
Համալրումը հնարավոր է իրականացնել նաև Մանիտուն համակարգի online հարթակից
- Այցելելով https://firmpay.com
- Բացելով հաշիվ https://firmpay.com/auth/signup
SEPA
- Փոխանցման արժույթ - USD
- Վճարման արժույթ- Եվրո
- Սակագին՝ ֆիկսված 9000 ՀՀ դրամ։
ACH
- Փոխանցման արժույթ - USD
- Վճարման արժույթ- ԱՄՆ դոլար
- Սակագին՝ ֆիկսված 9000 ՀՀ դրամ։
India Transfer
- Փոխանցման արժույթ - USD
- Վճարման արժույթ- Indian Rupiah
- Սակագին՝ 2% փոխանցվող գումարի չափից։
- Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը:
- Փոխանցման հասանելության ժամկետը փոխանցումը իրականացելուց հետո սահմանված չէ։
- Հասցեատերը ստանում է գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
- Բանկի կողմից իրականացված փոխանցումների փոխանցման ստացման նշված երկրներում ճշգրիտ տվյալներով և ընդունելի կարգավիճակով հասանելի փոխանցումների վճարումների չկատարման, ուշացման և մերժման պարագայում Բանկը ճշտում է պատճառը, ուղղորդում է հաճախորդին, որպեսզի շահառուն կարողանա ստանալ իրեն հասանելիք փոխանցումը։
- Որոշ դեպքերում, երբ փոխանցողը հետ է պահանջում գումարը՝ ստացողի կողմից փոխանցումը ստանալու անհնարինության հետ կապված՝ ստացողից և փոխանցողից անկախ պատճառներով (օր.՝ աշխատակցի սխալ, համակարգի խափանում և այլն), ապա փոխանցողին է վերադարձվում նաև միջնորդավճարը՝ անհրաժեշտության դեպքում ԱԴՓ համակարգի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
- Ստացողի անվան մեջ տառասխալների առկայության դեպքում, եթե ստացվող գումարի չափը չի գերազանցում 5000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք գումար այլ արժույթով, վճարումը կարող է իրականացվել մինչև 3 /ներառյալ/ տառասխալի առկայության դեպքում, եթե տառասխալները չեն հանգեցնում ազգանվան, անվան և սեռի փոփոխության։ 5000 ԱՄՆ դոլարից և այլ արժույթով դրան համարժեք գումարից ավել գումարի վճարումը որևէ տառասխալով արգելվում է։ Նման պարագայում հաճախորդին առաջարկվում է կապ հաստատել փոխանցումը ուղարկողի հետ և կատարել փոխանցման տվյալների՝ ստացողի անուն, ազգանուն, հայրանուն, ճշգրտում։
- Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղարկումն իրականացվում է փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
- Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղարկումն իրականացվում է ուղարկողի գրավոր դիմումի հիման վրա. սակագինը կազմում է 1000 ՀՀ դրամ:
- Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին:
- Ստացման գործարքը մերժելու պարագայում համակարգի օպերատորը պարտավոր է հայտնել գործարքի մերժման պատճառը։
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել https://moneytun.com/
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում հղված կայքերի բովանդակության ստույգության, արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների, տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Էջը թարմացվել է` 02.08.2024 | 21:21
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: