Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ արագ դրամական փոխանցումներ իրականացնելիս
Մեր խորհուրդը Ձեզ` ճիշտ կողմնորոշվեք. արագություն, հարմարավետություն, անվտանգություն և շահավետություն. սրանք հենց այն բնորոշիչներն են, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է դրամ ստանալ/փոխանցել իր բարեկամին, հարազատին, գործընկերոջը:
- Արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներն իրականացվում են ֆիզիկական անձանց անունով՝ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ:
- Դրամական միջոցների փոխանցման/ստացման գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
- Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցված գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարը, ինչպես նաև անդորրագիր` մատուցված ծառայության վերաբերյալ: Հասցեատերը ստանում է փոխանցված գումարն ամբողջությամբ և չի վճարում միջնորդավճար:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով հաճախորդի ներկայացված հետևյալ պարտադիր տվյալների առկայության դեպքում.
- անձը հաստատող փաստաթուղթ
- փոխանցվող գումարը և փոխանցման միջնորդավճարը
- փոխանցման երկիրը և քաղաքը
- գումարը ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե այն նշված է անձնագրում:
- Արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ կատարելիս 1 գործարքի առավելագույն գումարի չափը կազմում է 900 000 ՌԴ ռուբլի, 20 000 ԱՄՆ դոլար, 15000 եվրո, 5,000,000 ՀՀ դրամ, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան համակարգի կանոններով: Խոշոր գումարները մի քանի մասերի տրոհելն արգելվում է:
- Միջնորդավճարը հաշվարկվում է տվյալ օրվա ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով:
- Փոխանցողն ունի առաջնայնության իրավունք ստացողի նկատմամբ, այն է` եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հետ է պահանջում փոխանցված գումարը, և հարցման արդյունքում պարզվում է, որ հասցեատերը գումարը դեռ չի ստացել, այդ պարագայում հաճախորդին առաջարկվում է լրացնել գումարը հետ ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո հիմնական գումարը` առանց միջնորդավճարի, վերադարձվում է հաճախորդին դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ ԱԴՓ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով:
- Եթե գումարը փոխանցելուց հետո փոխանցողը հայտնում է, որ փոխանցման տվյալներում առկա է սխալ, այդ պարագայում հաճախորդին առաջարկվում է լրացնել դիմում, որում նշվում են ուղղման ենթակա տվյալները: Իրականացված ուղղման համար հաճախորդից գանձվում է սխալի ուղղման միջնորդավճար` 1000 ՀՀ դրամի չափով: Ուղղումն իրականացվում է յուրաքանչյուր համակարգի համար սահմանված կարգով: Փոխանցում կատարած հաճախորդի դիմումի համաձայն արագ դրամական փոխանցումներում ցանկացած բնույթի փոփոխություններն իրականացվում են ուղղման վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահից մինչև 1 բանկային օր ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ ԱԴՓ համակարգի կամ ստացող բանկի պայմաններով:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը հաճախորդի կողմից երրորդ անձին փոխանցելու պատճառով առաջացած հետևանքների համար:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում Դրամական միջոցների վճարումն իրականացվում է ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և ՀՀ դրամով հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի առկայության, փոխանցման կոդի և ստացողի անվան, ազգանվան և հայրանվան (եթե այն նշված է անձնագրում) համընկնման դեպքում (եթե այլ բան նախատեսված չէ արագ դրամական փոխանցումների համակարգով)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հեռախոսային կենտրոն` (37410) 59-23-23:
Էջը թարմացվել է` 05.05.2022 | 12:32
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: