Արագ դրամական փոխանցումների առցանց (օնլայն) ստացում
Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարների մուտքագրում Ձեր քարտային/ընթացիկ հաշվին։
AraratMobile հավելվածի միջոցով արագ դրամական փոխանցումների համար անհրաժեշտ է․
- Հավելվածի «Հայտեր» բաժնից ընտրել «Արագ դրամական փոխանցումների ստացում»
- Լրացնել փոխանցման համակարգը, փոխանցման համարը, փոխանցված գումարի չափը և արժույթը
- Ընտրել գումարի մուտքագրման համար պահանջվող քարտի համար/հաշվեհամարը*
*քարտային կամ ընթացիկ հաշվի առկայությունը պարտադիր է գործարքի իրականացման համար։
www.araratbank.am կայքի միջոցով արագ դրամական փոխանցումների ստացման համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և գումարը կփոխանցվի Ձեր կողմից նշված վճարային պլաստիկ քարտին։
Ծառայությունից օգտվելու համար`
Կկնքվի քարտային հաշվի բացման, դեբետավարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր և հեռախոսակապի միջոցով հաշվի համալրման համաձայնագիր:
Քարտի տրամադրումն իրականացվում է Բանկում գործող պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացի համաձայն:
Visa Classic կամ MasterCard Standard պլաստիկ քարտի ստացման օրվանից 1 տարվա ընթացքում քարտապանի կողմից արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարներն առնվազն երկու անգամ հեռախոսազանգի միջոցով քարտային հաշվին չմուտքագրվելու դեպքում, կգանձվի քարտի տարեկան սպասարկման վճար` քարտային հաշվի բացման պահին Բանկում գործող սակագներով սահմանված չափով:*
Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը և օգտվել որակյալ բանկային ծառայություններից ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ, ապա ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է հաշված րոպեների ընթացքում միջազգային դրամական փոխանցումների համակարգերից գումարների մուտքագրում Ձեր քարտային հաշվին առցանց դիմում լրացնելու կամ հեռախոսազանգի միջոցով՝ բանավոր հանձնարարություն տալով Բանկի հեռախոսային կենտրոնի մասնագետին, կամ ուղարկելով կարճ հաղորդագրություն (sms) Բանկին։
*Վերաբերվում է գործող քարտերին։
Ուշադրություն. ծառայությունը մատուցվում է անվճար:
Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետներն են |
Նախորդ աշխատանքային օրվա 17:30-ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը՝ մինչև 10:30-ը: Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը: Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30–ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում: |
Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի` Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն, և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին:
Ծառայությունից օգտվելու համար ուղարկվող հաղորդագրությունում անհրաժեշտ է նշել.
- Ձեզ փոխանցված գումարի ունիկալ նույնականացման կոդը,
- դրամական փոխանցման համակարգի անվանումը (եթե հայտնի է),
- փոխանցված գումարի չափը և արժույթը (եթե հայտնի է)
- փոխանցողի անուն/ազգանունը (եթե հայտնի է)
- և այլ տվյալներ, որոնք կպահանջի հեռախոսային կենտրոնի աշխատակիցը։
Հեռախոսային կենտրոնի մասնագետի կողմից համապատասխան տեղեկատվության ճշգրումից հետո կկատարվի միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգով ուղարկված գումարների փոխանցում քարտային հաշվին:
Հեռախոսային կենտրոն (Call-Center) կարճ հաղորդագրություն (sms) կարող եք ուղարկել 044-222-444 հեռախոսահամարով:
Եթե փոխանցման արժույթը տարբերվում է Ձեր քարտային հաշվի արժույթից, ապա գումարը կփոխարկվի Ձեր կողմից նշված արժույթի` Բանկում սահմանված փոխարժեքի համաձայն, և կմուտքագրվի Ձեր կողմից նշված քարտային հաշվին:
Էջը թարմացվել է` 12.07.2023 | 13:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: