ArCa Business
ArCa Business քարտը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Քարտի միջոցով դուք կարող եք
- արդյունավետ կառավարել Ձեր ընկերության ծախսերը
- անկանխիկ գործառնությունների միջոցով նվազեցնել ընկերությունում կանխիկ ֆինանսական միջոցների շրջանառությունը
- իրականացնել ծախսերի վերահսկում
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄն դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
-
Տարեկան սպասարկման վճար
5000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
4 տարի
Գործառնության տեսակը | Սակագին |
Քարտի արժույթ | ՀՀ դրամ, ՌԴ Ռուբլի, ԱՄՆ դոլար, ԵՎրո |
Քարտի գործողության ժամկետ | 4 տարի |
Քարտի տարեկան սպասարկման վճար | 5,000 ՀՀ դրամ |
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար | 3,000 ՀՀ դրամ |
Քարտի տարեկան սպասարկման վճար օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի օտարերկրյա քաղաքացի աշխատակիցներին և օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձանց համար | 15,000 ՀՀ դրամ Վճարային պլաստիկ քարտերի սպասարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր տարվա համար |
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի օտարերկրյա քաղաքացի աշխատակիցներին և օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձանց համար | 15,000 ՀՀ դրամ Վճարային պլաստիկ քարտերի սպասարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր տարվա համար |
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում | 5,000 ՀՀ դրամ |
Քարտային հաշվի դրական մանացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոս | 0% |
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից՝ առանց քարտի կիրառման |
1% ՀՀ դրամ 2% ԱՄՆ դոլար 2% Եվրո 1% ՌԴ Ռուբլի |
Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բանկոմատներում | 0,2% |
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից` POS տերմինալի միջոցով* |
0% ՀՀ դրամ** 1% ԱՄՆ դոլար** 1% Եվր** 0% ՌԴ Ռուբլի** |
Կանխիկ արժույթի տրամադրում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում, բանկոմատներում և POS տերմինալներում | 0.8% |
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար*** | 0.3% |
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում | 500 ՀՀ դրամ |
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում |
2,000 ՀՀ դրամ |
Քաղվածքի տրամադրում/Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում/Քաղվածքի տրամադրում էլ.փոստի միջոցով | Անվճար |
Քարտի ապաբլոկավորում | 500 ՀՀ դրամ |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն քանակ | 30 |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն քանակ | 30 |
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումարը |
ՀՀ դրամ 3,000,000 ԱՄՆ դոլար 7,500 Եվրո 7,500 ՌԴ Ռուբլի 750,000 |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումար |
ՀՀ դրամ 3,000,000 ԱՄՆ դոլար 7,500 Եվրո 7,500 ՌԴ Ռուբլի 750,000 |
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար |
ՀՀ դրամ 8,000,000 ԱՄՆ դոլար 20,000 Եվրո 20,000 ՌԴ Ռուբլի 2,000,000 |
Կանխիկի մուտքագրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բանկոմատներով (Cash In) | 0% |
Կանխիկի մուտքագրում ԱրՔա համակարգի բանկոմատներով (Cash In) | 0.8% |
3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում | Անվճար |
Կատարված գործարքների, վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում | 15 ՀՀ դրամ |
* Չի կիրառվում ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) քարտային հաշիվներին՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից, ներդրված ժամկետային ավանդի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի գծով հաշվեգրված տոկոսներից մուտքագրված գումարների, իսկ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից POS-տերմինալի միջոցով կանխիկի տրամադրումը անկախ արժույթից – 3%։
**ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից POS տերմինալի միջոցով կանխիկի տրամադրման դեպքում բացի գանձվող միջնորդավճարից, գործում է նաև կանխիկացման միջնորդավճար 0,2%-ի չափով, որը գանձվելու է գործարքի հաշվառման օրը։
*** «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով գործարքներ կատարելու դեպքում ևս կարող է կիրառվել «սպասարկող բանկի» միջնորդավճար, որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից։ Տեղեկացնում ենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի սպասարկման կետերում (այդ թվում օնլայն հարթակում) ոչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտերի համար բացի թողարկող բանկի կողմից գանձվող միջնորդավճարից, գործում է նաև «սպասարկող բանկի» միջնորդավճար 0.5%-ի չափով, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին։
- Կազմակերպության տնօրենի կամ լիազորված անձի անձնագիրը և սոցիալական քարտը
- Կնիք (առկայության դեպքում)
- 3 անգամ սխալ PIN հավաքելու դեպքում բանկոմատն ավտոմատ կառգրավի ձեր քարտը: Բանկոմատի կողմից քարտն առգրավելու դեպքում անմիջապես դիմեք այն բանկին, որին պատկանում է բանկոմատը կամ զանգահարեք Բանկի հեռախոսային կենտրոն՝ 59 23 23 հեռախոսահամարներով:
- Քարտը ստանալիս անպայման ստորագրեք համապատասխան դաշտում: Ստորագրության բացակայությունը, կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է ձեր քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
- PIN կոդը պարտադիր է բանկոմատներից կանխիկ գումար ստանալու և էլեկտրոնային տերմինալներով գործառնություններ կատարելու համար:
- Եթե կորցրել եք ձեր քարտը կամ ամենատարբեր պատճառներով այն մնացել է բանկոմատում, քարտի կորստի մասին անմիջապես հայտնեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ զանգահարելով` 59 23 23 հեռախոսահամարներով կամ ԱրՔա վճարային համակարգի կենտրոն զանգահարելով 59 22 22 հեռախոսահամարով:
- ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված MasterCard/VISA համակարգի քարտերով USD, EUR, AMD, RUB և GBP արժույթներով գործարքներ կատարելիս գործարքի գումարը հաշվառելիս կիրառվում է բանկի կողմից հաշվառման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքը, այլ արժույթներով գործարքները հաշվառվում են MasterCard/Visa համակարգի կողմից սահմանված կանոններով:
- Քարտապանը կարող է բողոքարկել քաղվածքում արտացոլված գործառնությունները քաղվածքի տրամադրման օրվանից 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում քարտապանի կողմից առարկություններ չունենալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի հետ համաձայնեցված: Առարկությունների դեպքում քարտապանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանում է բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնում է գործարքի բողոքարկման մասին դիմում, որից հետո Բանկը կատարում է համապատասխան ուսումնասիրություններ և առարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավորված գրավոր պատասխան դրանք ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
- Քարտապանի կողմից Քարտը կորցնելու դեպքում Քարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Բանկին, և Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին մինչև Քարտի գործողության ժամկետի ավարտը կամ որոշակի ժամանակահատվածների համար Բանկը կարող է Քարտը տեղադրել միջազգային
վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում: Բանկին Քարտի կորստի մասին չտեղեկացնելու և Քարտի գործողության ժամկետի ընթացքում Քարտը միջազգային վճարահաշվարկային համակարգի արգելափակման ցուցակում Քարտապանի պահանջով և Քարտապանի միջոցների հաշվին չտեղադրված ժամանակահատվածում Քարտով կատարված գործարքների (այդ թվում` առանց հավաստագրման գործարքների) անբարենպաստ հետևանքների ռիսկը կրում է Քարտապանը: - Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով համացանցում (ինտերնետ), POS տերմինալներով, բանկոմատներով և/կամ այլ տեխնիկական միջոցներով և/կամ այլ վիրտուալ միջավայրում քարտային զեղծարարության միջոցով կատարված գործարքների արդյունքում Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
- Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների
կամ կրած վնասների համար: - Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքաքրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Էջը թարմացվել է` 24.09.2024 | 19:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: