Rio Gift Card
Այսուհետ նվեր գնելը դարձել է էլ ավելի հեշտ։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը «Rio Mall» մոլի հետ համատեղ թողարկել է Rio նվեր-քարտ։
Ինչպե՞ս ձեռք բերել քարտը
Քարտը կարելի է ձեռք բերել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակում, Կենտրոն մասնաճյուղում կամ «Rio Mall»-ի տեղեկատու կենտրոնում։ Այն հնարավորություն է տալիս օգտվելու Մոլի տարածքում գործող բոլոր խանութ-սրահներից, ինչպես նաև սննդի և ժամանցի կետերից:
Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակ | Սակագին |
Քարտի արժույթ | ՀՀ դրամ |
Քարտի գործողության ժամկետ | 1 տարի |
Լիցքավորվող նվազագույն գումար | 10,000 ՀՀ դրամ |
Լիցքավորվող առավելագույն գումար | 399,000 ՀՀ դրամ |
Պահանջվող փաստաթղթեր
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
Կարևոր է իմանալ
- Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
- Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքագրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Էջը թարմացվել է` 26.07.2024 | 15:44
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: