Erebuni Mall Gift Card
Նվիրե՛ք լավագույնը Ձեր մտերիմներին և հարազատներին։
Ինչպե՞ս ձեռք բերել քարտը
Քարտերը կարելի է ձեռք բերել Էրեբունի փողոց շենք 17/1 հասցեում գտնվող «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնում գործող առևտրի և սպասարկման կետերում և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Արաբկիր մասնաճյուղից՝ անկանխիկ գործարքներ կատարելու համար։
Սպասարկման սակագներ
Գործառնության տեսակ | Սակագին |
Քարտի արժույթ | ՀՀ դրամ |
Քարտի տարեկան սպասարկման վճար | 0 ՀՀ դրամ |
Քարտի գործողության ժամկետ | 1 տարի |
Լիցքավորվող առավելագույն գումար | 399,000 ՀՀ դրամ |
Պահանջվող փաստաթղթեր
- Անձնագիր
- Սոցիալական քարտ
Կարևոր է իմանալ
- Բանկը Պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից Քարտն այլ անձի հանձնելու, Քարտն այլ անձի մոտ հայտնվելու, Քարտն ու Քարտի տվյալները (այդ թվում` Քարտի համարը, Քարտային հաշվի համարը, Քարտի գաղտնաբառը, PIN կոդը, CVV կոդը) այլ անձանց հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար:
- Բանկը պատասխանատվություն չի կրում համացանցի, բանկոմատների, POS տերմինալների անսարքության, կապի կամ տեխնիկական այլ խնդիրների հետևանքով Քարտապանի ունեցած կորուստների կամ կրած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Քարտապանի կողմից POS տերմինալների կամ բանկոմատների միջոցով գումար կանխիկացնելիս, Քարտային հաշվից գումարը ելքագրվում, սակայն փաստացի չի տրամադրվում Քարտապանին:
Էջը թարմացվել է` 26.07.2024 | 15:45
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: