header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Card cover
Կիսվել`

ArCa Moneytun

Ժամանակավորապես չի տրամադրվում

ArCa Moneytun քարտը տրամադրվում է անվճար և նախատեսված է Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով ուղարկված գումարի անկանխիկ ստացման համար։

  • Արժույթ

    ԱՄՆ դոլար

  • Տարեկան սպասարկման վճար

    Անվճար

  • Կանխիկացում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կանխիկացման կետերում

    0%

  • Կանխիկացում ԱրՔա համակարգի կանխիկացման կետերում

    0.8%

Սպասարկման սակագներ

Քարտը հնարավոր է համալրել Moneytun համակարգով ուղարկված գումարների միջոցով

Գործառնության տեսակը Սակագին*
Քարտի արժույթ ԱՄՆ դոլար
Քարտի գործողության ժամկետ 4 տարի
Քարտի տարեկան սպասարկման վճար Անվճար  
Քարտի տարեկան սպասարկման վճար օտարերկրյա քաղաքացիների համար Անվճար
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար օտարերկրյա քաղաքացիների համար** 5,000 ՀՀ դրամ***
Կցված քարտի տարեկան սպասարկման վճար 1,500 ՀՀ դրամ 
Բանկի գլխամասային գրասենյակում քարտի տրամադրում մեկ բանկային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոս 0% 
Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի դրամարկղից՝ առանց քարտի կիրառման 

 ԱՄՆ դոլար՝ 2%

Կանխիկի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամարկղից՝ POS տերմինալի միջոցով

0%

Կանխիկ արժույթի տրամադրում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բանկոմատներում  0%
Կանխիկի արժույթի տրամադրում այլ բանկերին պատկանող կանխիկացման կետերում, բանկոմատներում և POS տերմինալներում 0,8%
Քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճար**** 0,3%
Բանկոմատի միջոցով նոր PIN կոդի ստացում 500 ՀՀ դրամ
Քարտի կորստի, վնասման, PIN կոդի կորստի դեպքում նոր քարտի տրամադրում   500 ՀՀ դրամ
Քաղվածքի տրամադրում  500 ՀՀ դրամ
Ընթացիկ ամսվա քաղվածքի տրամադրում 500 ՀՀ դրամ
Քաղվածքի տրամադրում էլ․ փոստի միջոցով /callcenter@araratbank.am/ անվճար
Քարտի ապաբլոկավորում 500 ՀՀ դրամ
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն քանակ 30
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն քանակ 30
Մեկ գործարքի ընդհանուր առավելագույն գումար 3,000 ԱՄՆ դոլար
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող կանխիկացման գործարքների ընդհանուր առավելագույն գումար 3,000 ԱՄՆ դոլար
Մեկ օրվա ընթացքում թույլատրվող գործարքների ընդհանուր առավելագույն գումար  9,000 ԱՄՆ դոլար
3D Secure համակարգով ինտերնետային գործարքներ կատարելու նպատակով SMS հաղորդագրության ուղարկում Անվճար
Կատարված գործարքների, վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում 15 ՀՀ դրամ
Քարտի տեսակ Դեբետավարկային

* Ներառյալ ԱԱՀ

**Օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձի վճարային պլաստիկ քարտին կից ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձին վճարային պլաստիկ քարտ տրամադրելու դեպքում կիրառվում են վճարային պլաստիկ քարտերի սակագներով և դրույքաչափերով սահմանված սակագները, իսկ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձի վճարային պլաստիկ քարտին կից, օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձին վճարային պլաստիկ քարտ տրամադրելու դեպքում կիրառվում են սույն աղյուսակում նշված սակագները:

***2 տարվա սպասարկման վճարը գանձվում է միանվագ

****«Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով գործարքներ կատարելու դեպքում ևս կարող է կիրառվել «սպասարկող բանկի» միջնորդավճար, որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից։ Տեղեկացնում ենք, նաև որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի սպասարկման կետերում (այդ թվում օնլայն հարթակում) ոչ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտերի համար բացի թողարկող բանկի կողմից գանձվող միջնորդավճարից, գործում է նաև սպասարկող բանկի միջնորդավճար 0.5%-ի չափով, որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին։

  Քարտը ստանալուց հետո հաճախորդը․

  • Ստորագրում է  քարտի դարձերեսի վրա նախատեսված հատուկ դաշտում
  • Ստորագրում է պայմանագիրը և ծանուցումը
  • Ստորագրում է PIN կոդի վրա նախատեսված տեղում 

Քարտային հաշիվներին միջոցների մուտքագրման ժամկետները հետևյալն են․

  • Նախորդ աշխատանքային օրվա 17:30–ից մինչև հաջորդ աշխատանքային օրվա 9:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 10:30-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 09:30 –ից մինչև 13:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մինչև 14:00-ը:
  • Տվյալ աշխատանքային օրվա ընթացքում 13:30 –ից մինչև 17:30-ը հաստատված մուտքերը կակտիվանան տվյալ աշխատանքային օրը` մեկ ժամվա ընթացքում:

Վճարային պլաստիկ քարտերի թողարկման, սպասարկման և անվտանգ օգտագործման կանոններ

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Էջը թարմացվել է` 19.09.2024 | 14:09

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: