Արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման ծառայություններ
Իր գործունեության սկզբից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը որպես ռազմավարական խնդիր է դիտարկել հասարակության համար բաց և թափանցիկ բանկ լինելու հեռանկարը և 2007 թվականի օգոստոսից դառնալով Բաց Բաժնետիրական Ընկերություն՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրել է այն:
Մենք զգում ենք մեր մեծ պատասխանատվությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ներդրողների առաջ և կարևորում ենք երկկողմ հարաբերությունները` հիմնված փոխադարձ հասկացողության, հարգանքի, ազնվության, փոխշահավետության սկզբունքների վրա: Ներդնելով մեր ջանքերը` դուք որպես ներդրողներ, մենք`որպես ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, նպաստում ենք մեր նպատակների իրականացմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան զարգացում, ֆինանսական կայունություն և բարեկեցություն:
Ներդրողների հետ հարաբերություններին առնչվող հարցերի և առաջարկությունների դեպքում կարող եք կապ հաստատել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում ներդրողների հետ հարաբերությունների պատասխանատու, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Ներդրումային ծառայությունների վարչության պետ Սևակ Մանուկյանի հետ կապի` Ձեզ հարմար ստորև ներկայացված միջոցներից որևէ մեկով.
- էլ. հասցե՝ brokerage@araratbank.am
- Հեռ՝ (+374 10) 59 23 01
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է արժեթղթերի ինչպես բորսայական հրապարակային, այնպես Էլ արտաբորսայական ոչ հրապարակային տեղաբաշխման ծառայություններ։
Բանկի կողմից իրականացվող արժեթղթերի թողարկման և հրապարակային տեղաբաշխման գործունեությունն իր մեջ ներառում է Թողարկողներին հետևյալ ծառայությունների մատուցումը.
- Արժեթղթերի շուկայի վերլուծություն (արժեթղթերով կատարված գործարքների վերլուծություն, շուկայի կոնյունկտուրայի ուսումնասիրություն և կանխատեսում),
- Արժեթղթերի թողարկման կազմակերպում,
- Պոտենցիալ ներդրողների բացահայտման աշխատանքների իրականացում (անհատական հանդիպումների, road show-ների կազմակերպման միջոցով),
- Արժեթղթերի տեղաբաշխմանն ուղղված մարքեթինգային միջոցառումների իրականացում (գովազդ, բուկլետների պատրաստում և այլն),
- Արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպում բորսայական աճուրդի կամ բաժանորդագրության միջոցով,
- Արժեթղթերի կարգավորվող շուկայում թույլտվություն ստանալու (ցուցակման) կազմակերպում,
- Երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Տեղեկատվության բացահայտման կազմակերպում,
- Ռեեստրի վարման և արժեթղթերի հաշվարկային և հաշվառման համակարգում պահառության ծառայությունների մատուցում։
Էջը թարմացվել է` 13.09.2023 | 17:43
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: