Կուտակային
Ներդրե՛ք բարձր տոկոսադրույքով կուտակային ավանդ և ստացե՛ք եկամուտ:
Ավանդ կարող եք ներդնել ինչպես ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով, այնպես էլ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղեր։
-
Ժամկետ
91-459 օր
-
Արժույթ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
-
Առավելագույն տոկոս
ՀՀ դրամ-8,5%, ԱՄՆ դոլար-3.5%
Ավանդի տեսակ | Ժամկետային | ||||
Ավանդի արժույթ |
Ավանդի նվազագույն գումար |
Տարեկան տոկոսադրույք |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն |
Ամսական համալրման նվազագույն չափ |
Ավանդի համալրման վերջնաժամկետ (ավանդի ժամկետի ավարտից առաջ) |
91-180 օր ժամկետով | |||||
ՀՀ դրամ | 10.000 | 5% | 5% | 10․000 | 30 օր |
ԱՄՆ դոլար | 25 | 0.5% | 0.5% | 25 | |
181-270 օր ժամկետով | |||||
ՀՀ դրամ | 10.000 | 6% | 6% | 10.000 | 30 օր |
ԱՄՆ դոլար | 25 | 1.5% | 1.5% | 25 | |
271-365 օր ժամկետով | |||||
ՀՀ դրամ | 10.000 | 7,5% | 7,5% | 10.000 | 30 օր |
ԱՄՆ դոլար | 25 | 2.5% | 2.5% | 25 | |
366-459 օր ժամկետով | |||||
ՀՀ դրամ | 10.000 | 8,5% | 8,5% | 10.000 | 30 օր |
ԱՄՆ դոլար | 25 | 3.5% | 3.5% | 25 |
Կուտակվող ավանդի առավելագույն չափը կարող է լինել 100,000,000 ՀՀ դրամ կամ 250,000 ԱՄՆ դոլար:
Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։ Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի ներկայացուցչական օրինակ
Գումար – 7,800.00 ԱՄՆ դոլար
Տոկոս տարեկան -3.50%
Ժամկետ -453 օր
453 օրվա տոկոսադրույքը կկազմի 339 ԱՄՆ դոլար/կամ համարժեք ՀՀ դրամ (ներառյալ 10 տոկոս եկամտահարկ,տարին ընդունելով 365)
- Անձնագիր (կամ նույնականացման քարտ) կամ զինվորական գրքույկ, իսկ օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում (բացառությամբ երկքաղաքացիության)` անձնագիր` հայերեն թարգմանությամբ և նոտարական վավերացմամբ
- Սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին
- Միջոցները ներդնելու և/կամ տնօրինելու լիազորված անձի դեպքում`անձնագիր, սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին և/կամ լիազորագիր։
Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման:
Արժույթ |
MC Standard/Visa Classic |
MC Gold/ Visa Gold | MC Gold/Visa Gold, ինչպես նաև Diners Club Young Professional |
ՀՀ դրամ | 2,000,000 մինչև 10,000,000 սկզբնական ներդրվող գումար | 10,000,001 -ից մինչև 25,000,000 սկզբնական ներդրվող գումար |
25,000,001 և ավել սկզբնական ներդրվող գումար |
ԱՄՆ դոլար | 5,000 մինչև 20,000 սկզբնական ներդրվող գումար | 20,001-ից մինչև 50,000 սկզբնական ներդրվող գումար | 50,001 և ավել սկզբնական ներդրվող գումար |
Եվրո | 5,000 մինչև 20,000 սկզբնական ներդրվող գումար | 20,001-ից մինչև 50,000 սկզբնական ներդրվող գումար | 50,001 և ավել սկզբնական ներդրվող գումար |
Նշված սահմանաչափերը վերաբերում են Բանկում հաճախորդի ունեցած բոլոր ավանդների հանրագումարին։
Քարտը կարող է տրամադրվել ավանդատուին կամ նրա կողմից Բանկ ներկայացված այլ անձի։
Քարտերի ժամկետը լրանալու դեպքում դրանք կարող են վերաթողարկել նույն պայմաններով, եթե առկա է աղյուսակում նշված սահմանաչափերին համապատասխան գործող ավանդ։
- Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի։
- Քարտային հաշիվները բացվում են անվճար՝ համաձայն ավանդատուներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմանների։ Պայմաններին կարող եք ծանոթանալ «Պլաստիկ քարտեր ավանդատուներին» բաժնում։
- Տոկոսագումարը վճարվում է ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին:
- Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին:
- Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։
- Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
- Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը (պայմանագիրը դադարեցվում է ամբողջությամբ) ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան ցպահանջ ավանդի տոկոսադրույքով
- Ցպահանջ ավանդի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 0.1% տոկոս
- 460 օր և ավելի դեպքում ներգրավման դեպքում տոկոսադրույքները կսահմանվեն պայմանագրային հիմունքներով
- Համալրումները կարող են կատարվել ցանկացած ժամանակ մինչև ավանդային պայմանագրի ժամկետի ավարտին նախորդող 30-րդ օրը:
- Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել:
- Հաշվարկված տոկոսները վճարման պահին ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, ընդ որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով։
- Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
- Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ
- ԿՈՂՄԵՐԻ միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ԱՎԱՆԴԱՏՈՒՆ իրավունք ունի նաև ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ բխող իր պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը։ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ստորագրմամբ ԱՎԱՆԴԱՏՈՒՆ տեղեկացվում է նաև, որ ԲԱՆԿԸ 07.10.2022թ.-ից հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 50.000 ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջների վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու իրավունքից։
- Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։
ԱրարատԲանկում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 7 միլիոն ՀՀ դրամ: Նույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ ունենալու դեպքում․
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը առավելագույնը 16 միլիոն դրամի չափով
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է առավելագույնը 7 միլիոն դրամի չափով (երաշխավորվում է դրամայինավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ)
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված)
Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:
Էջը թարմացվել է` 14.10.2024 | 16:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: