header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մանկական
Կիսվել`

Մանկական

Այսօր ներդնելով «ՄԱՆԿԱԿԱՆ» ավանդ` Դուք հոգում եք Ձեր երեխաների բարեկեցիկ ապագայի մասին: 

Մանկական ավանդի պայմանագիր կարող է ձևակերպվել ծնողի կամ այլ անձի անունով:

Դուք կարող եք այն համալրել ցանկացած գումարով և ցանկացած ժամանակ, հաշվարկված տոկոսագումարներն ավելացնել մայր գումարին, հետ պահանջել` պահպանելով հաշվարկված տոկոսագումարները, օգտվել վարկային գիծ ստանալու հնարավորութունից :

 

  • Արժույթ

    ՀՀ դրամ ԱՄՆ դոլար

  • Ժամկետ

    4-18 տարի

  • Տոկոսադրույք

    ՀՀ դրամ -10%, ԱՄՆ դոլար - 4.5%

Ընդունման պայմաններ
Ավանդի տեսակ Ժամկետային
Ավանդի ժամկետ Տոկոսադրույքները (տարեկան) Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարների տարեկան ստացման դեպքում 
4-18 տարի

ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
10% 4.5% 10% 4.5%
Ավանդի նվազագույն գումար   20 000 ՀՀ դրամ, 50 ԱՄՆ դոլար

Ուշադրություն․Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք՝ Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում։  Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Տարեկան տոկոսային եկամտաբերության  հաշվարկի ներկայացուցչական օրինակ․

Գումար – 1,800,000.00 ՀՀ դրամ

Տոկոս տարեկան -10.50%

Ժամկետ- 4 տարի

4 տարվա տոկոսադրույքը կկազմի 756,000.00 ՀՀ դրամ (ներառյալ 10 տոկոս եկամտահարկ,տարին ընդունելով 365)

Նախկինում գործող պայմաններ 

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր (կամ նույնականացման քարտ) կամ զինվորական գրքույկ, իսկ օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում (բացառությամբ երկքաղաքացիության)` անձնագիր` հայերեն թարգմանությամբ և նոտարական վավերացմամբ
  • Սոցիալական քարտ  կամ   տեղեկանք   հանրային   ծառայությունների   համարանիշ հատկացնելու  մասին
  • Երեխայի ծննդյան վկայական և սոցիալական քարտ  կամ   տեղեկանք   հանրային   ծառայությունների   համարանիշ հատկացնելու  մասին
  • Միջոցները ներդնելու և/կամ տնօրինելու լիազորված անձի դեպքում`անձնագիր, սոցիալական քարտ  կամ   տեղեկանք   հանրային   ծառայությունների   համարանիշ հատկացնելու  մասին և/կամ լիազորագիր։
Պլաստիկ քարտեր ավանդատուներին

Քարտերը տրամադրվում են առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի սահմանման:

Արժույթ

MC Standard/Visa Classic

MC Gold/ Visa Gold MC Gold/Visa Gold, 
ինչպես նաև Diners Club Young Professional
ՀՀ դրամ 2,000,000 մինչև 10,000,000 սկզբնական ներդրվող գումար 10,000,001-ից մինչև 25,000,000
սկզբնական ներդրվող գումար
25,000,001 և ավել  սկզբնական ներդրվող գումար
ԱՄՆ դոլար 5,000 մինչև 20,000 սկզբնական ներդրվող գումար 20,001-ից մինչև 50,000 սկզբնական ներդրվող գումար 50,001 և ավել  սկզբնական ներդրվող գումար
Եվրո 5,000 մինչև 20,000 սկզբնական ներդրվող գումար 20,001-ից մինչև 50,000 սկզբնական ներդրվող գումար 50,001 և ավել  սկզբնական ներդրվող գումար

Նշված սահմանաչափերը վերաբերում են Բանկում հաճախորդի ունեցած բոլոր ավանդների հանրագումարին։

Քարտը կարող է տրամադրվել ավանդատուին կամ նրա կողմից Բանկ ներկայացված այլ անձի։

Քարտերի ժամկետը լրանալու դեպքում դրանք կարող են վերաթողարկել նույն պայմաններով, եթե առկա է աղյուսակում նշված սահմանաչափերին համապատասխան գործող ավանդ։

Նախկին պայմաններ

Կարևոր է իմանալ
  • Ավանդատուի համար բանկային հաշիվները բացվում են անվճար։ Պայմանագիրը մարվելուց 1 ամիս անց պայմանագրի չկնքման պարագայում, ընթացիկ հաշիվը դառնում է վճարովի՝ ըստ բանկում գործող սակագնի։
  • Քարտային հաշիվները բացվում են անվճար՝ համաձայն ավանդատուներին պլաստիկ քարտերի տրամադրման պայմանների։ Պայմաններին կարող եք ծանոթանալ «Պլաստիկ քարտեր ավանդատուներին» բաժնում։  
  • Տոկոսները կարող են վճարվել տարեկան, այն հաշվեգրելով ըստ հաճախորդի ընտրության` իր բանկային կամ քարտային հաշվին, կամ կարող են տարին մեկ անգամ կապիտալացվել մայր գումարին։
  • Ավանդը կարելի է համալրել պայմանագրային ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 օրվա ընթացքում
  • Ավանդային հաշվին կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի մասին անհրաժեշտ տվյալների նշումով
  • Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ֆիքսված 4 տարի, որից հետո յուրաքանչյուր 4 տարին մեկ այն կարող է վերանայվել Բանկի կողմից:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսների չափը, որը ավանդատուն ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել
  • Հաշվարկված տարեկան տոկոսագումարը վճարման պահին ենթակա է հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով
  • Ներդնելուց սկսած մինչև 4 տարին լրանալը ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տարեկան 0,1%-ի չափով տոկոսագումար` ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի մայր  գումարից։
  • Ավանդատուի կողմից ավանդի գումարը ներդնելուց 4 տարի ժամանակահատվածը   լրանալուց հետո հետ պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար «Մանկական» ավանդի համար սահմանված տոկոսադրույքներով, բացառությամբ վերջին տոկոսների վճարման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվն ընկած ժամանակահատվածը, որի նկատմամբ իրականացվում է վերահաշվարկ տարեկան 0.1 տոկոսի չափով։
  • Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար
  • Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների
  • ԿՈՂՄԵՐԻ միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ԱՎԱՆԴԱՏՈՒՆ իրավունք ունի նաև ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ բխող իր պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը։ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ստորագրմամբ ԱՎԱՆԴԱՏՈՒՆ տեղեկացվում է նաև, որ ԲԱՆԿԸ մինչև 07.10.2022թ.-ը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 50.000 ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջների վերաբերյալ կայացրած որոշումները վիճարկելու իրավունքից։
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
  • Հաշվի նվազագույն մնացորդի չափ չի սահմանվում, ինչպես նաև հաշվից գանձվելիք կամ ավանդատուի կողմից վճարվելիք սակագներ և տուժանքներ առկա չեն ավանդի գործողության ամբողջ ժամանակահատվածում։

ԱրարատԲանկում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 7 միլիոն ՀՀ դրամ: Նույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ ունենալու դեպքում․

  • եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը առավելագույնը 16 միլիոն դրամի չափով
  • եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է առավելագույնը 7 միլիոն դրամի չափով (երաշխավորվում է դրամայինավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի  տարբերության չափով):

Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ուշադրություն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Ավանդի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

0 դր.

Օրական կտրվածքով հաշվարկվող տոկոսագումար (Կուտակային ավանդի դեպքում հաշվարկը իրականացվում է վերջնական ավանդի հանրագումարի նկատմամբ)

0 դր.

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկվող ընդհանուր տոկոսային եկամուտ

0 դր.

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուին փաստացի վճարվող զուտ տոկոսային եկամուտ (10 % եկամտային հարկի գումարը նվազեցված)

Ուշադրություն՝ Ձեր ստացված տոկոսագումարից պահվում է եկամտահարկ՝ 10%-ի չափով:

Էջը թարմացվել է` 14.10.2024 | 16:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: