Ավանդի 4 առավելությունները և 10 հարց ավանդի մասին
Իսկ երբևէ մտածե՞լ եք ի՞նչ առավելություններ կունենաք, եթե Ձեր խնայողությունները ներդնեք որպես ավանդ: Ձեզ ենք ներկայացնում ավանդի 4 առավելություններ, որոնք Ձեզ կուղղորդեն ավանդ ներդնելիս․
- Ֆինանսական ապահովություն
Բանկում ձեր գումարն ավելի ապահով է, քանի որ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
- Հավելյալ եկամուտ
Ցանկացած արժույթով ներդրված ավանդի համար բանկը պարտավորվում է վճարել որոշակի տոկոսներ: Օրինակ, ՀՀ դրամով ներդրված “ԱՐԱՐԱՏ -ԿՈՄՖՈՐՏ” ավանդի դեպքում, բանկն առաջարկում է տարեկան անվանական 9%, որի արդյունավետ տոկոսադրույքը (տոկոսային եկամտաբերությունը) կազմում է 9.41%:
- Ավանդի խզման և ցանկացած պահին համալրման հնարավորություն
Այսօր շուկայում առաջարկվող ոչ բոլոր ավանդներն ունեն տոկոսագումարների կապիտալացման, ավելին՝ տոկոսագումարների ամսական վճարման հնարավորություն, առանց գործող պայմանների փոփոխության։ Բացառություն է կազմում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից նոր ներդրված ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ ավանդը, որում ներառված են վերոնշյալ բոլոր հնարավորությունները․ տոկոսագումարների ամսական վճարում և կապիտալացում
- Տոկոսագումարների ամսական վճարման և կապիտալացման հնարավորություն
Որպեսզի Ձեր կողմից ներդրված խնայողությունները լինեն առավելագույնս շահավետ, ավանդ ներդնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վերջինիս ոչ միայն համալրման, այլև խզման դեպքում առաջարկվող պայմաններին։ Հատկանշական է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԱՐԱՐԱՏ-ԿՈՄՖՈՐՏ ավանդի խզման դեպքում ավանդատուն չի կորցնում կուտակված տոկոսները։
Միշտ հիշեք, որ ճգնաժամային պայմաններում բանկերի կողմից խնայողությունների առաջարկներն ավելի շահավետ և ձեռնտու են լինում: Բաց մի թողեք խնայելու միջոցով հավելյալ եկամուտ ունենալու հնարավորությունը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-Ը վերահսկվում է ԿԲ կողմից:
Անցի՛ր այս թեստը և ստուգի՛ր ավանդի մասին քո գիտելիքները։
Էջը թարմացվել է` 27.07.2022 | 17:30
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: