header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Թոփ 5 սեղանի խաղերը․ Խաղա և սովորիր ճիշտ ու գրագետ կառավարել ֆինանսներդ
#Այլ
Կիսվել`
09.07.2021

Թոփ 5 սեղանի խաղերը․ Խաղա և սովորիր ճիշտ ու գրագետ կառավարել ֆինանսներդ


Ֆինանսների, վարկի, ներդրումների մասին ցանկացած տեսական նյութ շատերի համար ձանձրալի է, սակայն համաձայնվեք, որ այդ գիտելիքներն անհրաժեշտ են՝ ֆինանսական գրագետ որոշումներ կայացնելու համար: Մենք լավ նորություն ունենք․ ֆինանսական հոսքերը գրագետ կառավարելու և տնօրինելու համար՝ գոյություն ունեն ժամանակակից այլ լուծումներ, որոնք ուսուցումը դարձնում են առավել հետաքրքիր: Դե, գնացինք.

1. Cashflow 101

«Cashflow» խաղը ստեղծել է «Հարուստ հայր, աղքատ հայր» գրքի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին։ Խաղի միջոցով կսովորեք տնօրինել անձնական ֆինանսները, կհասկանաք դրամական միջոցների հոսքի սկզբունքները և ձեռք կբերեք ֆինանսների մասին ինքնուրույն որոշումներ կայացնելու ինքնավստահություն։

Խաղը նախատեսված է 14 տարեկանից բարձր մասնակիցների համար (2-6 անձ): Ի դեպ, վեց տարեկանից ցածր երեխաների համար գոյություն ունի խաղի մանկական տարբերակը՝ «Cashflow for Kids»:

2. Monopoly

Բոլոր ժամանակների ամենասիրված և հայտնի խաղերից է Մոնոպոլիան, որը ստեղծվել է դեռևս 1930-ական թվականներին։ Մոնոպոլիան սովորեցնում է կառավարել կանխիկ դրամական միջոցները, կատարել ֆինանսական գործարքներ և ներդրումներ անշարժ գույքի ոլորտում։

Խաղը նախատեսված է 8 տարեկան մասնակիցների համար (2-6 անձ)։

3. The game of life

150 տարի առաջ ստեղծված այս խաղը զվարճացրել և կրթել է բազում սերունդներ։  Հաղթող են ճանաչվում նրանք, ովքեր կուտակում են ամենաշատ սեփական կապիտալը։

Խաղի ընթացքում կհայտնվեք բարդ ֆինանսական իրավիճակներում և ստիպված կլինեք իրավիճակային որոշումներ կայացնել։

Խաղը նախատեսված է 9 տարեկան մասնակիցների համար (2-6 անձ)։

 4. PayDay

Այս խաղը կսովորեցնի գրագետ կառավարել ամսական բյուջեն․ ինչպես ճիշտ և գրագետ տնօրինել աշխատավարձը՝ վճարելով կոմունալ ծախսերը, կատարելով վարկի մարումները և այլ ծախսերը։  

Խաղը նախատեսված է 9 տարեկան մասնակիցների համար (2-4 անձ)։

5. Charge Large

 Խաղը ստեղծվել է երկու երիտասարդ ձեռնարկատերերի կողմից 2007թ․-ին։ Այս խաղը սովորեցնում է լինել պատասխանատու վարկառու՝ միաժամանակ ավելացնելով սեփական կապիտալը։

Ի դեպ, խաղերը կարող եք ձեռք բերել առցանց՝ արտադրողների, Amazon և(կամ) eBay կայքերից։

 

 

Էջը թարմացվել է` 27.07.2022 | 17:25

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: