Տարբեր ժամանակների 5 լավագույն ֆինանսական ֆիլմերը
Տարբեր ժամանակների ֆինանսների և ֆինանսական աշխարհի մասին 5 լավագույն ֆիլմերը կարող եք դիտել Նեթֆլիքս, Ամազոն փրայմ, Հուլու և Դիսնեյ+ ընկերությունների հոսքային տեսահարթակներում։
- «Հյուրը» (անգլ․՝ The Host)
Լոնդոնից մի բանկիր՝ Ռոբերտ Աթկինսոնը, փողով լի գողացած ճամպրուկով փախչում է Ամստերդամ և ապաստան գտնում մի կնոջ տանը՝ առանց իմանալու վերջինիս ընտանիքի մութ գաղտնիքների մասին: Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։
- «Փողը» (անգլ․՝ Money)
Հարավային Կորեայից երիտասարդ և հավակնոտ մի ֆոնդային բրոքեր, որը վճռական է մեծ գումարներ վաստակելու հարցում, հայտնվում է բարդ իրավիճակում՝ ներքաշվելով ֆինանսական խարդախության մեջ։ Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ․
- «Կրիպտո» (անգլ․՝ Crypto)
Երիտասարդ գործակալին հետաքննության հատուկ առաջադրանքով ուղարկում են Նյու Յորքի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկը։ Գործակալը շուտով ոչ միայն ընկնում է վտանգավոր մարդկանց ցանցը, այլ նաև հանդիպում կրիպտոարժույթի սիրահարներին։ Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։
- «Իջեցման մեծ խաղ» (անգլ․՝ The Big Short)
Ֆինանսների հանճար, հեջ-ֆոնդի ղեկավար Մայքլ Բյուրին կանխազգում է, որ հիփոթեքային վարկերի ամերիկյան շուկան շուտով կարող է պայթել։ Ուստի, նա ապահովագրում է իր հաճախորդների գրեթե մեկ միլիարդ դոլարը վարկային դեֆոլտային սվոփի միջոցով։ Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։
- «Ուոլ Սթրիթ։ Փողերը չեն քնում» (անգլ․՝ Wall Street Money Never Sleeps)
Ֆինանսական շուկայի՝ արատավորված համբավով մասնակցի համար հնարավորություն է ստեղծվում վերականգնելու իր կայսրությունը և հաղթելու բիզնես ոլորտի իր ոխերիմ թշնամուն։ Եվ այսպես, նա միավորվում է իր խելացի և գաղափարակից փեսայի հետ, որը աշխատում է որպես ֆոնդային բրոքեր: Ֆիլմի թրեյլերը դիտեք այստեղ ։
Էջը թարմացվել է` 27.07.2022 | 17:33
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: