header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
10 պարզ քայլ՝ ապահով առցանց գնումներ կատարելու համար
#Այլ
Կիսվել`
25.11.2021

10 պարզ քայլ՝ ապահով առցանց գնումներ կատարելու համար


Համացանցում ցանկացած առցանց գործարք կատարելիս հետևեք անվտանգության այս  կանոններին․

  • գնումներ կատարեք միայն վստահելի խանութներից
  • գնում կատարելուց առաջ ուշադիր եղեք խանութի մասին կարծիքներին, մեկնաբանություններին և արձագանքներին՝ «search» դաշտում մուտքագրելով կայքի հասցեն+կարծիքներ
  • համոզվեք, որ կայքը գրանցվել է ոչ պակաս, քան մեկ տարի առաջ: Առաջարկում ենք ստուգել կայքի գրանցման վաղեմությունը https://www.nic.ru/whois/ կայքի միջոցով
  • հավաստի կայքերում պետք է հրապարակված լինեն տվյալ  խանութի կոնտակտային տվյալները` գործունեության հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, ապրանքի առաքման և հետվերադարձի մանրամասն տեղեկություն
  • խոշոր գնումներ կատարելիս ցանկալի է նախապես կապ հաստատել խանութի հետ
  • հավատացե՛ք միայն խելամիտ զեղչերին
  • ուշադրություն դարձրեք կայքի հասցեին, շատ հաճախ զեղծարարները փոփոխում են իրական կայքերի անվան մեջ մեկ-երկու տառ
  • ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից
  • ուշադիր եղեք հայտնի մարդկանց և բրենդային խանութների անունից հրապարակված կեղծ շահումների հայտարարություններին
  • մուտքագրե՛ք քարտի դարձերեսին նշված և քարտապանին նույնականացնող եռանիշ կոդ:

Էջը թարմացվել է` 22.11.2022 | 10:48

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: