#Այլ
17.12.2021
Փոքրիկների ֆինանսական գրագիտությունը բարձրացնող 5 մուլտֆիլմ
Մանկական հոգեբաններն ասում են, որ երեխաներին պետք է ֆինանսապես կրթել վաղ տարիքից։
Ռուսական հայտնի «Смешарики» մուլտֆիլմերի շարքից առանձնացրել ենք «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով մի քանի մուլտֆիլմ․
- «Благородное дело» մուլտֆիլմը ներդրումների մասին է։ Դրվագներից մեկում հերոսը, մեծ շահույթի հետևից ընկնելով, դիմում է մեծ ռիսկի և արդյունքում կորցնում ողջ գումարը։ Մուլտֆիլմից երեխաները տեղեկանում են ներդրումային տարատեսակ ռիսկերի մասին։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=1yPm1j2Q5q4
- «Золушка» մուլտֆիլմը վարկի մասին է։ Թանկարժեք զգեստ գնելու նպատակով Նյուշան վարկ է վերցնում և միայն հետո պարզում, որ գումարը պետք է վերադարձնել, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=I2K0UT18cco
- «Золотое яблоко» մուլտֆիլմը ծախսերի պլանավորման մասին է։ Մուլտֆիլմի գլխավոր ուղերձն է․ նախքան ինչ-որ բան գնելը, անհրաժեշտ է լավ մտածել ու ծանրութեթև անել։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=_nShANCaJgU
- «Кактус в мешке» մուլտֆիլմը առուվաճառքի պայմանագրի մասին է։ Մուլտֆիլմի գլխավոր ուղերձն է․ խաբված չլինելու համար նայի՛ր՝ ինչ ես գնում և կարդա՛ բոլոր առնչվող փաստաթղթերը։ Եթե հետևես այս կանոնին, օրենքով պաշտպանված կլինես։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=PYaybBhE5E4&t=37s
- «Чёрный день» մուլտֆիլմը խնայողությունների մասին է։ Սմեշարիկների լույսն անջատում են պարտքի պատճառով։ Բարեբախտաբար, հերոսներից մեկը խնայողություններ է ունենում և վճարում էլեկտրաէներգիայի վարձը։ Դիտեք ամբողջական մուլտֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=7DBq6FW66eI
Կարևոր հուշում ծնողներին․ մուլտֆիլմը նայելուց հետո անպայման քննարկեք այն երեխայի հետ, հակառակ դեպքում մուլտֆիլմը նպատակին չի ծառայի:
Էջը թարմացվել է` 23.08.2022 | 09:44
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: