Մուտքավճար չի պահանջվում. 7 վիրտուալ թանգարան, որտեղ կարող եք շրջել առցանց
Պլանավորել եք մշակութային-ճանաչողական ուղևորությու՞ն, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չեղարկվե՞լ է։ Հոգ չէ, «Google Arts & Culture»-ի հետ միասին կարող եք վիրտուալ շրջագայել աշխարհի ամենահայտնի թանգարաններում:
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ ձեզ համար առանձնացրել ենք աշխարհի 7 հայտնի թանգարանների վիրտուալ տարբերակները։ Դե, վերցրու մեկ բաժակ գինի, հարմար տեղավորվիր բազմոցին և վայելիր թանգարանների զարմանահրաշ աշխարհը։
1. Սողոմոն Գուգենհայմի թանգարան (անգլ.՝ Solomon R. Guggenheim Museum)
Արվեստի թանգարան ԱՄՆ-ում, որը աշխարհում ժամանակակից արվեստի հավաքածուներով առաջիններից մեկն է. https://bit.ly/3Mp0gVt :
2. ԱՄՆ-ի Դիմանկարների ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Portrait Gallery, Washington D.C.)
Պատկերասրահում ցուցադրվող կտավների հեղինակները աֆրիկյան-ամերիկյան նկարիչներ են, որոնց ընտրել են անձամբ Օբամաները. https://bit.ly/3wxE2Lv :
3. Բրիտանական թանգարան (անգլ.՝ The British Museum, London)
Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից է. https://bit.ly/3ll1ghf :
4. Վան Գոգի թանգարան (անգլ.՝ Van Gogh Museum, Amsterdam)
Արվեստի թանգարան Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում՝ նվիրված Վինսենթ Վան Գոգի և նրա ժամանակակիցների գործունեությանը. https://bit.ly/3MqHM6S :
5. Ժամանակակից արվեստի ազգային թանգարան Սեուլում (անգլ.՝ National Museum of Modern and Contemporary Art, Seoul)
Կորեայում ամենից շատ այցելվող թանգարաններից է, որտեղ ցւոցադրված է ավելի քան 7000 ստեղծագործություն. https://bit.ly/3yI1c32 :
6. Լուվր (անգլ.՝ Louvre)
Աշխարհի ամենամեծ թանգարանն է Փարիզում, որն ունի գրեթե 10,000 տարվա պատմություն․ https://bit.ly/3lrlYvP։
7․ Էրմիտաժ (ռուս․՝ Эрмитаж)
250 տարվա պատմություն ունեցող Արևմտյան Եվրոպայի Լուվրն է, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում․ https://bit.ly/3wTGM4P ։
Էջը թարմացվել է` 18.05.2022 | 10:41
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: