header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Բրենդ և կորպորատիվ ոճ
Կիսվել`

Կորպորատիվ ոճը

2020 թվականի սեպտեմբերի 24-ին  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր հաճախորդներին ներկայացավ նոր կորպորատիվ ոճով: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բրենդը և կորպորատիվ ոճը

Արարատը  յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն  ու երազանքներն  իրականացնելու,  անհնարինը  հնարավոր դարձնելու  խորհուրդն է: Մինիմալիստական ոճով մշակված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նոր լոգոտիպը  խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սյունաձև սիմվոլով: Որպես բրենդային  նոր գույներ ընտրված են  սևն ու դեղինը. սևը հաղորդում է հավասարակշռություն և խստություն, դեղինը՝ լույս, թեթևություն, շարժում ու դինամիկա:

Բրենդի վիզուալ փոփոխություններ

Բանկի նոր բրենդային հայեցակարգի հիմքում գլխավոր սիմվոլը բարձունքն է ու դրա խորհուրդը,  որը ներկայացված է  և´ վիզուալ հաղորդակցություններում, և´ կարգախոսում: Բանկի մինիմալիստական ոճով մշակված նոր լոգոտիպը  խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սիմվոլով:

Նոր բրենդի գաղափարախոսություն

Բանկի կարգախոսն է «Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու: Բարձրանում ենք միասին»:

 «Բարձրանում ենք միասին» կարգախոսը փիլիսոփայություն է, ապրելաոճ ու մտածելակերպ: Այդ գաղափարախոսությանը մենք պետք է կյանք տանք ամեն օր, և այն պետք է կրեն բոլորը՝ շարքային աշխատակցից մինչև ղեկավար օղակ, հաճախորդներ, գործընկերներ և պետություն:

Էջը թարմացվել է` 11.12.2024 | 16:15

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: