Սուբսիդավորվող բիզնես վարկ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակում տրամադրում է վարկ մինչև 1 մլրդ․ ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի/Եվրոյի չափով մինչև ս․թ․ դեպտեմբերի 31-ը։
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
-
Առավելագույն գումար
1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
-
Ժամկետ
6-120 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
Մեկ Վարկառուին (ներառյալ փոխկապակցված կազմակերպությունները) տրամադրվող Վարկի գումար* |
|
Վարկի ժամկետ | 6-120 ամիս |
Վարկի նպատակը |
Նպատակային է համարվում այն Վարկը, որը տրամադրվել է ստորև ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և Հավելվածի 3-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝
|
Տոկոսագումարի սուբսիդավորման ժամկետ | Մինչև 42 ամիս |
Տոկոսագումարի սուբսիդավորման չափ |
ՀՀ դրամ՝ 8% |
Մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված |
Կարող է կիրառվել մինչև 6 ամիս |
Տարեկան տոկոսադրույք*** |
6-60 ամիս - ՀՀ դրամ՝ 12-18%, ԱՄՆ դոլար՝ 8-14%, Եվրո՝ 6,5-13% |
61-120 ամիս Հաստատուն - ՀՀ դրամ՝ 13,5-19,5%, ԱՄՆ դոլար՝ 9,5-15,5%, Եվրո՝ 8-14,5% Ճշգրտվող ՀՀ դրամ - հաստատուն՝ 1-36-րդ ամիս 12-18%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 5.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 5.5% (Երկրորդային ցուցանիշ), ԱՄՆ դոլար- հաստատուն՝ 1-36-րդ ամիս 8-14%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ CME Term Sofr (վեց ամսական) (Աղբյուրը՝ www.cmegroup.com) գումարած 7.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7.5% (Երկրորդային ցուցանիշ), ընդ որում՝ CME Term Sofr (վեց ամսական) ցուցանիշը 0 թվից փոքր լինելու դեպքում հիմք է ընդունվում 0 թիվը, Եվրո- հաստատուն՝ 1-36-րդ ամիս 7-13%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ EURIBOR (վեց ամսական) (Աղբյուրը՝ www.euribor-rates.eu) գումարած 7.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից թողարկված եվրո արժույթով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության (տեղեկատվության աղբյուր է հանդիսանում «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը) տոկոսադրույք գումարած 7.5% (Երկրորդային ցուցանիշ), ընդ որում՝ EURIBOR (վեց ամսական) ցուցանիշը 0 թվից փոքր լինելու դեպքում հիմք է ընդունվում 0 թիվը։ |
|
Փաստացի տոկոսադրույք |
ՀՀ դրամ՝ 14.43-23.45%, ԱՄՆ դոլար՝ 10.49-18.62%, Եվրո՝ 8.84-17.44% |
Վարկի ապահովման միջոց (գրավ) |
Գրավ կարող են հանդիսանալ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույք, տրամսպորտային միջոց*** |
Վարկ/գրավ հարաբերակցություն (լիկվիդային արժեք) |
Անշարժ գույքի պարագայում՝ առավելագույնը 90%, ապրանքանյութական արժեքների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների պարագայում՝ առավելագույնը 80% |
Վարկի տրամադրման և օգտագործման եղանակ | Անկանխիկ/ բանկային փոխանցումներով |
Վարկի մարման եղանակ | Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ նվազեցմամբ |
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ | Օրական 0․07% |
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ | Օրական 0․06% |
Այլ պայմաններ |
|
*Փոխկապակցված կազմակերպությունների (փոխկապակցվածության դիտարկման համար հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը) խմբի մեջ ներառված տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ փոխկապակցված համարվող կազմակերպությունները) կողմից օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարելու դեպքում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար Վարկի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի յուրաքանչյուր Վարկի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ միջոցառման շրջանակներում տրամադրված Վարկի սուբսիդավորվող մասի հանրագումարով: Նշված արտոնությունը չի վերաբերում աղյուսակում նշված դասակարգիչներին․
• D(ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու եվ լավորակ օդի մատակարարում»,
• F (ԷՖ) «Շինարարություն»։
**Մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում:
***Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են Սպառողական կրեդիտավորման մասին օրենքի իմաստով սպառողական կրեդիտ համարվող վարկերի համար։ Արտարժութային վարկերի համար փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 01․03․2023թ․-ին ԿԲ-ի կողմից հրապարակված փոխարժեքները (1 ԱՄՆ դոլար - 389.01 ՀՀ դրամ, 1 Եվրո - 414.88 ՀՀ դրամ)։ Ընդ որում՝ արտարժութային վարկի դեպքում, կախված արտարժույթի փոխարժեքի տատանումներից, նշված տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Անհատ ձեռնարկատերեր
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանիքի անդամ։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ)։
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
Իրավաբանական անձ
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնակցությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, լիցենզիայի պատճենը։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը(բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ,
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդն (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն:
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՓՈՔՐ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (Վարկի գումարը 35.000.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց․ հատկացում, եկամտահարկ)
- Տեղեկանք հարկային տեսչությունից` բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճենները։
Միջոցառման ներքո շահառուներին տրամադրվող օժանդակության գործիքներով իրականացվող ծախսային ուղղությունների նպատակայնության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ,
Մինչև վարկի տրամադրումը
Անհրաժեշտ է ներկայացնել Հարկային տեսչությունից տեղեկանք՝ առ այն, որ տնտեսվարող սուբյեկտն ունեցել է բարվոք հարկային պատմություն․
ա․ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ․ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ինչպես նաև`
- Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք աշխատավարձի գծով ընթացիկ ամսվա և դրան հաջորդող 2 ամիսների համար աշխատակիցների հանդեպ ունեցած պարտավորությունների վերաբերյալ՝ այդ թվում առանձին թվարկելով 500,000 ՀՀ դրամը գերազանցող աշխատավարձերի չափերը, ինչպես նաև՝ նախորդ ամսվա ընթացքում փաստացի վճարված աշխատավարձի հանրագումարը։
- Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ։
- Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ հաշիվ ապրանքագրեր կամ պայմանագրեր։
- Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ սպառված ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ հանրային ծառայությունների գծով առկա պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթեր։
Վարկի տրամադրումից հետո
- Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ կամ աշխատավարձերի փոխանցման փաստը հիմնավորող փաստաթղթեր, օրինակ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, համապատասխան բանկային հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք առ այն, որ կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները կատարվել են կամ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, համապատասխան բանկային հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ մատակարարներին կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, համապատասխան բանկային հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵԺՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները
- Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք
- Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն
- Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով)
- Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահար
- Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ
- Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման
- ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով)
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ)
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Իրավասու մարմնի որոշում ` վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
Միջոցառման ներքո շահառուներին տրամադրվող օժանդակության գործիքներով իրականացվող ծախսային ուղղությունների նպատակայնության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ,
Մինչև վարկի տրամադրումը
Անհրաժեշտ է ներկայացնել Հարկային տեսչությունից տեղեկանք՝ առ այն որ, տնտեսվարող սուբյեկտն ունեցել է բարվոք հարկային պատմություն․
ա․ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ․ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ինչպես նաև`
- Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք աշխատավարձի գծով ընթացիկ ամսվա և դրան հաջորդող 2 ամիսների համար աշխատակիցների հանդեպ ունեցած պարտավորությունների վերաբերյալ՝ այդ թվում առանձին թվարկելով 500,000 ՀՀ դրամը գերազանցող աշխատավարձերի չափերը, ինչպես նաև՝ նախորդ ամսվա ընթացքում փաստացի վճարված աշխատավարձի հանրագումարը
- Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ/տեղեկանք կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք՝ չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ
- Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ հաշիվ ապրանքագրեր կամ պայմանագրեր
- Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ սպառված ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ հանրային ծառայությունների գծով առկա պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթեր։
Վարկի տրամադրումից հետո
- Աշխատավարձի գծով վճարումների համար՝ կազմակերպության գործադիր տնօրենի կամ գլխավոր հաշվապահի կողմից կնքված փաստաթուղթ կամ աշխատավարձերի փոխանցման փաստը հիմնավորող փաստաթղթեր, օրինակ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Հարկային պարտավորությունների գծով վճարումների համար՝ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք, որ կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները կատարվել են կամ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Հումքի, նյութերի, սարքավորումների, դեղերի ձեռքբերման դեպքում՝ մատակարարներին կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր, օրինակ՝ վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Հանրային ծառայությունների գծով վճարումներ՝ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, բանկային համապատասխան հաշիվներից քաղվածքներ և այլն։
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 15 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկի վերաբերյալ լիազոր մարմնի որոշման մասին վարկառուն ծանուցվում է (տեղեկացվում է) մեկօրյա ժամկետում։
- Որոշման ընդունումից հետո վարկային փաթեթը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 աշխատանքային օր: Նշված ժամանակահատվածներում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- Վարկային հայտի ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում Վարկառուն չպետք է ունենա գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
- Վարկային հայտի ամսաթվին նախորդող օրվա դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չպետք է գերազանցեն նախորդող տարվա ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, վճարված պետական տուրքի գումարների և նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը։
Վարկային հայտի բավարարման գործոններ․
- Դրական վարկային պատմություն
- Բարվոք ֆինանսական վիճակ
- Դրական գործարար համբավ
- Բավարար ապահովություն։
Վարկային հայտի մերժման գործոններ․
- Բացասական վարկային պատմություն
- Ոչ բարվոք ֆինանսական վիճակ
- Բացասական գործարար համբավ
- Բանկի համար անընդունելի ապահովման միջոց։
Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ․
- Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
- Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Հաշվեգրված տոկոսները
- Վարկի մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
Վարկային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հետևանքով ծագած վեճերի լուծումը իրականացվում է արբիտրաժային դատարանի միջոցով։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Ի՞նչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Կիրառվող սքորի տեսակները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:
ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։
Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,
2․ Եկամուտ,
3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,
4․ Այլ ցուցանիշներ։
Հարցման նպատակներ՝
Հարցման նպատակը | Ազդեցությունը սքոր գնահատականի վրա | Հարցման հաճախականությունը | Ժամկետ |
Վարկի տրամադրման հայտ | Նվազում է | Մեկանգամյա | Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում |
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) | Չի ազդում | Պարբերաբար | Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում |
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում | Չի ազդում | Պարբերաբար | Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում |
Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։
Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 01.11.2024 | 20:41
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: