Google Pay վճարումներ
Հերթը ձերն է, Android օգտատերեր։
Եթե դուք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի MasterCard/Visa քարտապան եք, ապա կարող եք վճարել Google Pay-ով: Դա նույնքան հարմար է, պարզ և ապահով, որքան քարտով կատարված վճարումները։
Ինչպե՞ս կցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի քարտը Google Wallet-ին
- Մուտք գործե՛ք Google Wallet հավելվածը կամ ներբեռնեք Google Play-ից
- Ավելացրե՛ք քարտը՝ սեղմելով «Ավելացնել քարտ» կոճակը
- Սկանավորե՛ք քարտը կամ լրացրեք քարտի տվյալները
- Պահպանե՛ք մուտքագրված տվյալները
- Ծանոթացե՛ք և ընդունեք ընդհանուր պայմաններն ու դրույթները
Նույն տարբերակով էլ հնարավոր է կցել Google Wallet-ը սմարթ ժամացույցներին։
Ինչպե՞ս վճարել Google Pay-ով
Սմարթֆոնով վճարելու դեպքում․
- Ապաբլոկավորե՛ք ձեր հեռախոսը
- Մոտեցրե՛ք այն POS տերմինալին
- Սպասե՛ք հաստատման նշանին
- Վերջ, վճարումը կատարված է
Սմարթ ժամացույցով վճարելու դեպքում․
- Մուտք գործե՛ք Google Wallet հավելվածը
- Մոտեցրե՛ք ժամացույցը POS տերմինալին
- Սպասե՛ք հաստատման նշանին
- Կախված քարտի տեսակից՝ կարող է գաղտնաբառի մուտքագրման անհրաժեշտություն առաջանալ:
Կարևոր է իմանալ
- Մեկ Google Wallet-ին հնարավոր է կցել անսահմանափակ քանակությամբ քարտ
- Google Pay-ով վճարումները հնարավոր են Android 5.0 կամ բարձր սմարթֆոններով և Wear OS 2.0 և բարձր տարբերակով աշխատող ժամացույցներով
- Մեկ Android սարք կարող է ունենալ մի քանի դրամապանակ, օրինակ՝ նույն օգտատերը կարող է ունենալ և՛ անձնական, և՛ աշխատանքային դրամապանակ։
Էջը թարմացվել է` 29.11.2022 | 19:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: