header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Գործարար վարվելակերպ և էթիկա
Կիսվել`

Գործարար վարվելակերպ և էթիկա

1. Բանկի աշխատանքային էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, Բանկի աշխատողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են, որոնք աշխատողը պարտավոր է պահպանել աշխատանքային պարտականություններն իրականացնելիս:

2. Բանկի յուրաքանչյուր աշխատող պետք է օժտված լինի երեք կարևոր որակական հատկանիշներով` հարգանքի, ազնվության և արժանապատվության զգացումներով:

3. Բանկում խրախուսելի է թիմային աշխատանքը, միմյանց նկատմամբ հարգանքը, աշխատողների հետաքրքրությունների արժևորումը: Յուրաքանչյուր աշխատող կարող է հանդես գալ իր իսկ նախաձեռնություններով և մտահղացումներով, որոնք էլ կնպաստեն տվյալ գործունեության արդյունավետության ապահովմանը:

4. Բանկի յուրաքանչյուր աշխատող պետք է օժտված լինի հմտությունների անհրաժեշտ մակարդակով, մասնավորապես պետք է ունենա`

ա) մասնագիտական գիտելիքներ և ըստ անհրաժեշտության աշխատանքային փորձ

բ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու փորձառություն

գ) աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքում, նաև օտար լեզուների իմացություն

դ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

ե) ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերի բավարար իմացություն

զ) ըստ անհրաժեշտության հաճախորդների սպասարկման հմտություններ

է)  աշխատանքային պայմանագրից բխող այլ հմտություններ և ունակություններ:

5. Բանկի աշխատողը պարտավոր է պահպանել էթիկայի և վարվելակերպի հետևյալ կանոնները.

ա) հարգել ձևավորված կորպորատիվ շահերը և Բանկի կողմից վարվող քաղաքականությանը

բ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել Բանկի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել Բանկի գործարար համբավը

գ) ղեկավարվել արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով

դ) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի

ե) հաճախորդների և աշխատողների հետ շփումներում բացառել կոպտության դրսևորումը

զ) քաղաքավարի լինել միմյանց նկատմամբ

է) իր վարքով նպաստել հաճախորդի այն համոզմունքի պահպանմանը, որ բանկային համակարգը հիմնված է ազնվության և արդյունավետության գաղափարի վրա

ը) չօգտագործել և չհրապարակել աշխատանքի ընթացքում իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը

թ) այլ անձանցից չստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` իր աշխատանքային պարտականությունների կատարման համար

ժ) հաշվետու լինել Բանկի ղեկավարությանը

ժա) ժամանակին և պատշաճ կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները

ժբ) հաճախորդների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չհրաժարվել հաճախորդների հարցադրումներին պատասխանելուց

ժգ) խոսել պարզ և հստակ լեզվով, հաճախորդին վերաբերվել արժանապատվորեն, արդար և արհեստավարժ ձևով:

Էջը թարմացվել է` 11.12.2024 | 16:15

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: