Գյուղվարկ մինչև 500 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Գյուղատնտեսական ֆինանսավորման շրջանակում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է մինչև 500 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկեր ֆիզիկական անձանց։
-
Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
-
Առավելագույն գումար
500,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո
-
Ժամկետ
Առավելագույնը 120 ամիս
Ի՞նչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Կիրառվող սքորի տեսակները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:
ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։
Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,
2․ Եկամուտ,
3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,
4․ Այլ ցուցանիշներ։
Հարցման նպատակներ՝
Հարցման նպատակը | Ազդեցությունը սքոր գնահատականի վրա | Հարցման հաճախականությունը | Ժամկետ |
Վարկի տրամադրման հայտ | Նվազում է | Մեկանգամյա | Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում |
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) | Չի ազդում | Պարբերաբար | Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում |
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում | Չի ազդում | Պարբերաբար | Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում |
Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։
Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`
Վարկատեսակը տրամադրվում է Բանկի Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին մասնաճյուղերում։
Վարկի նպատակ | Շշրջանառու միջոցների համալրում, կապիտալ ներդրումներ, հիմնական միջոցների ձեռքբերում և կրեդիտորական պարտքի մարում,Այլ սպառողական նպատակներ | |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո | |
Վարկի գումար | 3,000,000 - 500․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | |
Վարկի ժամկետ* |
6-120 ամիս | |
Վարկի տոկոսադրույք | 1-60 ամիս | ՀՀ դրամ - 12-18%, ԱՄՆ դոլար - 8-14%, Եվրո-7-13% |
60-120 ամիս |
Հաստատուն ՀՀ դրամ - 13,5-19․5%, ԱՄՆ դոլար - 9,5․5-15․5%, Եվրո-8․5-14․5% |
|
Ճշտգրտվող ՀՀ դրամի դեպքում - հաստատուն՝ 1-36-րդ ամիս – 12-18%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 5.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 5.5% (Երկրորդային ցուցանիշ), ԱՄՆ դոլարի դեպքում - հաստատուն՝ 1-36-րդ ամիս – 8-14%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ CME Term Sofr (վեց ամսական) (Աղբյուրը՝ www.cmegroup.com) գումարած 7.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ԱՄՆ դոլարով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 7.5% (Երկրորդային ցուցանիշ), ընդ որում՝ CME Term Sofr (վեց ամսական) ցուցանիշը 0 թվից փոքր լինելու դեպքում հիմք է ընդունվում 0 թիվը, Եվրոյի դեպքում - հաստատուն՝ 1-36-րդ ամիս – 7-13% իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ EURIBOR (վեց ամսական) (Աղբյուրը՝ www.euribor-rates.eu) գումարած 7.5% (Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում, որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից թողարկված եվրո արժույթով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնության (տեղեկատվության աղբյուր է հանդիսանում «Բլումբերգ» համակարգի տերմինալում YCGT0016 հղմամբ ներկայացված տեղեկատվությունը) տոկոսադրույք գումարած 7.5% (Երկրորդային ցուցանիշ), ընդ որում՝ EURIBOR (վեց ամսական) ցուցանիշը 0 թվից փոքր լինելու դեպքում հիմք է ընդունվում 0 թիվը։ |
||
Վարկի փաստացի տոկոսադրույք |
ՀՀ դրամ - 14.52-23.07%, ԱՄՆ դոլար - 10.70 -18.74%, Եվրո-10.15-17.56% |
|
Վարկ/գրավ հարաբերակցություն (լիկվիդային արժեք) | Առավելագույնը ՝ 80% | |
Վարկի ապահովման միջոց | Շարժական*** կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավ | |
Վարկի տրամադրման եղանակը | Կանխիկ/անխանխիկ | |
Վարկի մարումներ | Անուիտետային կամ ճկուն**** | |
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար***** | 0.4 - 0․75% (ոչ պակաս 20,000 ՀՀ դրամից) - | |
ժամկետանց տոկոսների/վարկի դիմաց տույժ | Օրական 0,13% | |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
* Տոկոսադրույքը որոշվում է հաշվի առնելով հաճախորդի՝ Բանկում ունեցած ընդհանուր մնացորդային (ագրարային վարկերի) պարտավորության և տրամադրվող վարկի գումարի հանրագումարը: ՀՀ ԿԲ ներքո ստեղծված "Գերմանահայկական Հիմնադրամ" ԾԿԳ-ի կողմից համակարգվող վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված ենթավարկերի տոկոսադրույքը կարող է տարբերվել։
Բացառությամբ վարկառուին տրամադրվող երկրորդ և հաջորդ վարկերի, որոնց դեպքում վարկառուի անվամբ Բանկում գործող և տրամադրվող գյուղատնտեսական վարկերի հանրագումարը չպետք է պակաս լինի 3,000,000 ՀՀ դրամից։
**Փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են "Սպառողական կրեդիտավորման մասին" ÐÐ օրենքի իմաստով սպառողական կրեդիտ համարվող վարկերի համար։ Արտարժութային վարկերի համար փաստացի տոկոսադրույքները հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 07․06․2024թ․-ին ԿԲ-ի կողմից հրապարակված փոխարժեքները (1 ԱՄՆ դոլար - 387.65 ՀՀ դրամ, 1 Եվրո - 421.61 ՀՀ դրամ)։ Ընդ որում՝ արտարժութային վարկի դեպքում, կախված արտարժույթի փոխարժեքի տատանումներից, նշված տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել։
***Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։
****Ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով։
Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճարի չափը որոշվում է հաշվի առնելով հաճախորդի՝ Բանկում ունեցած ընդհանուր մնացորդային (ագրարային վարկերի) պարտավորության և տրամադրվող վարկի գումարի հանրագումարը:
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Գրավի ապահովագրության վճար | Համաձայն ապահովագրական ընկերության սակագների |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար |
13․000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար |
25,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
- Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում
- Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության)։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ (բանկի պահանջով կարող է պահանջվել այլ փաստաթղթեր)
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները` սկսած 2021 թվականի դեկտեմբեր ամսից։ Հաշվետեր հաճախորդների գումարները կմուտքագրվեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաճախորդների գործող հաշիվներին, իսկ ոչ հաշվետեր հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Ձեր գույքը(տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները` սկսած 2021 թվականի դեկտեմբեր ամսից։ Հաշվետեր հաճախորդների գումարները կմուտքագրվեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաճախորդների գործող հաշիվներին, իսկ ոչ հաշվետեր հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Էջը թարմացվել է` 01.11.2024 | 20:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: