header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Սուբսիդավորվող գյուղվարկ
Կիսվել`

Սուբսիդավորվող գյուղվարկ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  ֆիզիկական անձանց առաջարկում է տոկոսադրույքների սուբսիդավորմամբ գյուղատնտեսական դրամային վարկեր։

Տրամադրման պայմաններ

Վարկատեսակը տրամադրվում է Բանկի՝ Արտաշատ, Մասիս, Աբովյան, Աշտարակ, Վանաձոր, Սպիտակ, Արմավիր, էջմիածին, Սևան, Դիլիջան, Իջևան, Մարտունի, Շիրակ, Գյումրի, Գյումրի 2 մասնաճյուղերում։

Վարկի նպատակը Սահմանված է վարկավորման հիմանական պայմաններ բաժնում 
Վարկի արժույթ ՀՀ դրամ 
Վարկի գումար

Կախված է վարկի օգտագործման նպատակից։

Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում    

Վարկի ժամկետ

Կախված է վարկի օգտագործման նպատակից։

Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում  

Վարկի տարեկան տոկոսադրույք

Կախված է վարկի օգտագործման նպատակից։

Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում

Վարկի փաստացի տոկոսադրույք

Կախված է վարկի օգտագործման նպատակից։

Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում    

Վարկ/գրավ հարաբերակցություն

Առավելագույնը լիկվիդային արժեքի 80%-ի չափով

Վարկի ապահովման միջոց

Շարժական* կամ անշարժ գույք, Բանկում առկա դրամական միջոց, ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորություններ, Բանկի համար ընդունելի այլ գրավներ

Վարկի տրամադրման  եղանակ

Կանխիկ/Անկանխիկ

Վարկի մարման եղանակ

Անուիտետային կամ ճկուն**

Վարկի  արտոնյալ ժամկետ

Կախված է վարկի օգտագործման նպատակից։

Պայմանները՝ «Վարկավորման հիմանական պայմաններ» բաժնում  

Վարկային փաթեթի կազմման, սպասարկման վճար Չեն գանձվում
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։

**Ճկուն մարումների ժամանակացույցով տրամադրվող վարկերի դեպքում, վարկավորման ամբողջ ժամանակահատվածի համար կարող է սահմանվել մարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամիս միայն հաշվեգրվող տոկոսագումարների վճարման պայմանով։

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի: 

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։ 

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ֆինանսական կազմակերպության կողմից։

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից
Գրավի ապահովագրության վճար Համաձայն  ապահովագրական ընկերության սակագների
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանի վճար 10,000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար

13,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի պետական գրանցման վճար

25,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Վարկային գործառնությունների իրականացման շրջանակում մատուցվող ծառայությունների սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Վարկավորման հիմնական պայմաններ

 

Ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով տրամադրվող վարկ

Գումար 50 մլն-6 մլրդ ՀՀ դրամ 
Ժամկետ 24-60 ամիս
Տոկոսադրույք Վարկը տրամադրվում է տարեկան մինչև 13%  տոկոսադրույքով,որից սուբսիդավորումն իրականացվում է այնքան տոկոսային կետով, որպեսզի վարկերը տնտեսվարողներին տրամադրվեն 0-5% տարեկան տոկոսադրույքով
Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված Առավելագույնը 12 ամիս

Գյուղատնտեսական հումքի մթերման (գնման) նպատակով տրամադրվող վարկ

Գումար 3 մլն – 4 մլրդ ՀՀ դրամ
Ժամկետ 12-36 ամիս
Անվանական տոկոսադրույք

14%*

Փաստացի՝ 6.35-10.98%**

Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված Առավելագույնը 12 ամիս

Տոհմային տավարաբուծության զարգացման նպատակով տրամադրվող վարկ

Գումար 3 մլն – 300 մլն ՀՀ դրամ
Ժամկետ 12-60 ամիս
Անվանական տոկոսադրույք

14%, որից սուբսիդավորումն իրականացվում է այնքան տոկոսային կետով, որ ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու նպատակով վարկը տրամադրվում է  2% -ով, իսկ ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3%-ով։

Փաստացի՝ 0․68-8․46%**

Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված Առավելագույնը 12 ամիս

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության  զարգացման նպատակով տրամադրվող վարկ

Գումար 3 մլն – 900 մլն ՀՀ դրամ
Ժամկետ 12-48 ամիս
Անվանական տոկոսադրույք

14%*

Փաստացի՝ 0․85-7.37%**

Սուբսիդավորման տոկոսադրույքը չի ներառվում փաստացի տոկոսադրույքի հաշվարկում:

Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված Առավելագույնը 12 ամիս

*Վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորվումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի Վարկերը տնտեսվարողներին տրամադրվեն 0-5% տարեկան տոկոսադրույքով՝ կախված տնտեսվարողի գործունեության վայրից, վարկի նպատակից և ՀՀ կառավարությամբ հաստատված այլ հանգամանքներից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստեղծված "Գերմանահայկական Հիմնադրամ" ԾԿԳ-ի կողմից համակարգվող վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված ենթավարկերի։

**Փաստացի տոկոսադրույքները հաշվարկված են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառողական կրեդիտ համարվող վարկերի համար։

Պահանջվող փաստաթղթեր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  1. Վարկային հայտ
  2. Անձնագրի և սոց.քարտի պատճենները
  3. Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
  4. Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում
  5. Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
  6. Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
  7. Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության)

 ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
  2. Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՎԱԴՐՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

  1. Սեփականության վկայական (բնօրինակ)
  2. Սեփականության իրավունքի հիմքը (բանկի պահանջով)    
  3. Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
  4. Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից`գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
  5. Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

 ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  1. Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը
  2. Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
  3. Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ (բանկի պահանջով կարող է պահանջվել այլ փաստաթղթեր)
  4. Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

  1. Վարկային հայտ
  2. Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է առավելագույնը 5 աշխատանքային օր
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր

Վարկի մարումները կատարվում են հետևյալ հերթականությամբ

  • Դատական և վարկի վերադարձի հետ կապված այլ ծախսերի գումարը (դեբիտորական պարտքի առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Հաշվեգրված տոկոսները
  • Վարկի մայր գումարը

Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

  • վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ

Վարկառուի հարկային պարտավորությունների վերաբերյալ ներկայացվող պահանջներ․

  • դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1%-ը

Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։  

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է  վարկային բյուրո, որտեղ ձևավորվում  է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

 

Վարկային պատմության եվ վարկային ամփոփ (սքոր) գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ի՞նչ է վարկային պատմությունը

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:

Վարկային պատմության կարևորությունը

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է  հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։

Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:

Կիրառվող սքորի տեսակները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:

ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։

Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։

Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝

1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,

2․ Եկամուտ,

3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,

4․ Այլ ցուցանիշներ։

 

Հարցման նպատակներ՝

Հարցման նպատակը Ազդեցությունը սքոր գնահատականի վրա Հարցման հաճախականությունը Ժամկետ
Վարկի տրամադրման հայտ Նվազում է Մեկանգամյա Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) Չի ազդում Պարբերաբար Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում Չի ազդում Պարբերաբար Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում

Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։ 

Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին  նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։

Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը

Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։

Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 01.11.2024 | 20:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: