
Գյուղատնտեսական վարկ cashback-ով
EBRD-ի հետ համագործակցոթյան շրջանակում գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են մինչև 3,000,000 Եվրո կամ համարժեք ՀՀ դրամ , ԱՄՆ դոլար սահմանաչափով և մինչև 35% cashback-ի հնարավորությամբ։
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատերին և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձ* |
Վարկի նպատակը |
|
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո |
Մեկ վարկառուին տրամադրվող Վարկի գումար | 10,000 – 3,000,000 Եվրո կամ համարժեք ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար |
Վարկի տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամ՝ 12 – 14 %, ԱՄՆ դոլար՝ 8 – 10 %, Եվրո՝ 6.5 – 9 % |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք*** |
ՀՀ դրամ – 0% - 12.12%, ԱՄՆ դոլար – 0% - 7.89%, Եվրո – 0% - 6.86% |
Վարկի մարման ժամկետ | 6 – 84 ամիս |
Հետվճարի չափ | Վարկի գումարի մինչև 15%-ի չափով |
Հավելյալ հետվճարի չափ |
|
Վարկի ապահովման միջոց (գրավ) | Գրավ կարող են հանդիսանալ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույք, տրամսպորտային միջոց**** |
Վարկ/գրավ հարաբերակցություն (լիկվիդային արժեք) | Անշարժ գույքի պարագայում՝ առավելագույնը 90%, ապրանքանյութական արժեքների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների պարագայում՝ առավելագույնը 80% |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ | Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կարող են սահմանվել ամսական մեկից երկու անգամ՝ անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 10․000 ՀՀ դրամ |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար | միանվագ՝ վարկի գումարի 0.5%-ի չափով |
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ | Օրական 0,07% |
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ | Օրական 0,06% |
Պայմանագրի վաղաժամ լուծարում | 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավել սահմանաչափով վարկային գծերի՝ ներառյալ օվերդրաֆտների պարագայում մինչև վարկային գծի գործողության ժամկետի կեսը պայմանագիրը կարող է վաղաժամ լուծվել վարկառուի կողմից վարկային գծի գործող սահմանաչափի 4%-ի չափով տուգանք վճարելու դեպքում |
Վարկի վաղաժամ մարում | 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավել սահմանաչափով վարկի պարագայում մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վարկառուն վճարում է տուգանք` վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20%-ի չափով |
Վաղաժամ մարման տուգանք չկիրառելու համար սահմանված սակագին | Վարկի գումարի 1.5%-ի չափով, որը որը ենթակա է վճարման ոչ ուշ, քան համապատասխան վարկի տրամադրման օրը |
*Վարկառու կարող են հանդիսանալ մինչև 250 աշխատակից ունեցող, մինչև 50,000,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող և մինչև 43,000,000 եվրոյին համարժեք հաշվեկշռային ակտիվներ ունեցող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք: Գործունեության նախընտրելի ոլորտներ են հանդիսանում արտադրությունը և գյուղատնտեսությունը։ Մնացած ոլորտներում գործունեություն ծավալող պոտենցիալ վարկառուների համապատասխանությունը ենթակա է նախապես համաձայնեցման The European Bank for Reconstruction and Development (EBRD)-ի տեղական խորհրդատուի հետ։
**ԵՄ-ից դուրս արտադրված սարքավորումների համար անհրաժեշտ է CE սերտիֆիկատ։
***Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 03․03․25 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 393․69 ՀՀ դրամ, 1 Եվրո՝ 411․09 ՀՀ դրամ։
****Տրանսպորտային միջոցի գրավադրման պարագայում պահանջվում է գրավի պարտադիր ապահովագրություն յուրաքանչյուր տարի վարկի մնացորդի չափով։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 11,200 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար | 10,000-15,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար | 26,400 ՀՀ դրամ |
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասային գրասենյակում և լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու | ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ |
Վարկի նպատակը |
Կանաչ վարկեր և կանաչ տնտեսության ներդրումներ, որոնք կապահովեն նվազագույնը 20% էներգախնայողություն, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում կամ ռեսուրսախնայողություն (ներառյալ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում)
|
Վարկի արժույթ | ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո |
Մեկ Վարկառուին տրամադրվող Վարկի գումար | 10,000 – 3,000,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ կամ Եվրո |
Վարկի տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամ՝ 12–14%, ԱՄՆ դոլար՝ 8–10%,, Եվրո՝ 6.5–9% |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք*** |
ՀՀ դրամ – 0% - 15.95%, ԱՄՆ դոլար – 0% - 11.61%, Եվրո – 0% - 10.49% |
Վարկի մարման ժամկետ | 6–84 ամիս |
Վարկի ապահովման միջոց (գրավ) | Գրավ կարող են հանդիսանալ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության անշարժ գույք, տրամսպորտային միջոց |
Վարկ/գրավ հարաբերակցություն (լիկվիդային արժեք) | Անշարժ գույքի պարագայում՝ առավելագույնը 90%, ապրանքանյութական արժեքների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների պարագայում՝ առավելագույնը 80% |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարի մարման եղանակ | Մայր գումարի և տոկոսագումարների մարումները կարող են սահմանվել ամսական մեկից երկու անգամ՝ անուիտետային կամ մայր գումարների հավասարաչափ մարումների եղանակով |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 10․000 ՀՀ դրամ |
Վարկի փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար | միանվագ՝ վարկի գումարի 0.5%-ի չափով |
Հետվճարի չափ**** | Վարկի գումարի մինչև 15%-ի չափով***** Վարկի գումարի մինչև 10%-ի չափով****** |
ժամկետանց տոկոսների դիմաց տույժ | Օրական 0,07% |
ժամկետանց վարկի գումարի դիմաց տույժ | Օրական 0,06% |
Պայմանագրի վաղաժամ լուծարում | 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավել սահմանաչափով վարկային գծերի՝ ներառյալ օվերդրաֆտների պարագայում մինչև վարկային գծի գործողության ժամկետի կեսը պայմանագիրը կարող է վաղաժամ լուծվել վարկառուի կողմից վարկային գծի գործող սահմանաչափի 4%-ի չափով տուգանք վճարելու դեպքում |
Վարկի վաղաժամ մարում | 5․000․000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և ավել սահմանաչափով վարկի պարագայում մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վաղաժամ մարում կատարելու դեպքում, վարկառուն վճարում է տուգանք` վաղաժամ մարվող գումարի դիմաց մարումների գրաֆիկով նախատեսված (դեռևս չհաշվեգրված) տոկոսագումարի 20%-ի չափով |
Վաղաժամ մարման տուգանք չկիրառելու համար սահմանված սակագին | Վարկի գումարի 1.5%-ի չափով, որը որը ենթակա է վճարման ոչ ուշ, քան համապատասխան վարկի տրամադրման օրը |
*Ձեռքբերվող հիմնական միջոցները պետք է համապատասխանեն https://www.techselector.com/armenia-am/ կայքում ներառված ապրանքատեսականուն։
**Տրամադրվում է https://www.techselector.com/armenia-am/ կայքում ներառված ապրանքատեսականու արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններին՝ տվյալ շրջանառու միջոցների արտադրման, ներմուծման և վաճառքի նպատակով։
***Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկված է 24․03․2025 օրվա փոխարժեքով․1 ԱՄՆ դոլար՝ 391.83 ՀՀ դրամ, 1 Եվրո՝ 425.02 ՀՀ դրամ։
****Հետվճար կարող է տրամադրվել միայն հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող Վարկի դեպքում։
*****Արևային ՖՎ կայաններ, արևային ջրատաքացուցիչներ, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքներ, արևային մարտկոցներ (հետվճարի հաշվարկի մեջ չի ներառվում ԱԱՀ-ն):
******Էլեկտրոմոբիլներ (հետվճարի հաշվարկի մեջ չի ներառվում ԱԱՀ-ն):
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
Արտարժույթով վարկի տրամադրման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատման վճար | Սկսած 12,000 ՀՀ դրամից՝ կախված գույքի տեսակից և մակերեսից |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված սահմանափակումների մասին տեղեկանքի վճար | 11,200 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար | 10,000-15,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար | 26,400 ՀՀ դրամ |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ
- Անձնագրի և սոց.քարտի պատճենները
- Գործունեության իրականացման վայրի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում)
- Ներքին ֆինանսական հաշվետվություններ կամ հայտարարագրեր՝ առկայության դեպքում
- Տեղեկատվություն վարկառուի այլ եկամուտների վերաբերյալ և դրանց ստացումը հավաստիացնող փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից` բնակվող անձանց մասին (ըստ անհրաժեշտության)
- Տեղեկանք վարկառուի կամ նրա ընտանիքի անդամների աշխատավայրից (ըստ անհրաժեշտության)։
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Երաշխավորների անձնագրերի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք աշխատանքի վայրից եթե երաշխավորի եկամուտը չի գոյանում ձեռնարկատիրական(գյուղատնտեսական) գործունեությունից և/կամ չի հանդիսանում ընտանքի անդամ։
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ)
- Սեփականության իրավունքի հիմքը, (բանկի պահանջով)
- Սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հավաստող փաստաթղթերի պատճենները, (համասեփականատերերի ամուսնության վկայական)
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում)
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը և առկայության դեպքում ձեռք բերման փաստաթղթերը,
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավունքի վկայականը (բնօրինակ)
- Երաշխավորության դեպքում` երաշխավորների անձնագիր, սոց. քարտ (բանկի պահանջով կարող է պահանջվել այլ փաստաթղթեր)
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր:
Վարկային հայտի մերժման և բավարարման գործոնները սահմանվում են վարկավորման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները` սկսած 2021 թվականի դեկտեմբեր ամսից։ Հաշվետեր հաճախորդների գումարները կմուտքագրվեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաճախորդների գործող հաշիվներին, իսկ ոչ հաշվետեր հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Ձեր գույքը(տունը, մեքենան և այլն) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները։
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։ Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները` սկսած 2021 թվականի դեկտեմբեր ամսից։ Հաշվետեր հաճախորդների գումարները կմուտքագրվեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հաճախորդների գործող հաշիվներին, իսկ ոչ հաշվետեր հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Ի՞նչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Կիրառվող սքորի տեսակները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:
ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։
Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,
2․ Եկամուտ,
3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,
4․ Այլ ցուցանիշներ։
Հարցման նպատակներ՝
Հարցման նպատակը | Ազդեցությունը սքոր գնահատականի վրա | Հարցման հաճախականությունը | Ժամկետ |
Վարկի տրամադրման հայտ | Նվազում է | Մեկանգամյա | Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում |
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) | Չի ազդում | Պարբերաբար | Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում |
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում | Չի ազդում | Պարբերաբար | Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում |
Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։
Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`
Էջը թարմացվել է` 26.03.2025 | 16:06
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: