Լորո հաշիվներ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է լորո հաշիվների բացման և և սպասարկման ծառայություններ: Լորո հաշիվների միջոցով արդյունավետ տնօրինեք Ձեր ֆինանսական միջոցները։
Սպասարման սակագներ
Ծառայության տեսակ | Սակագներ |
Հաշվի բացում | Անվճար |
Նվազագույն մնացորդ | Չի սահմանվում |
Հաշվի վարում |
5000 ՀՀ դրամ ամսական |
Տեղեկատվական նյութերի, պատճենների և քաղվածքների տրամադրում թղթային և էլեկտրոնային եղանակով | |
Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով | |
Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո մինչև 3 ամիս | Անվճար |
Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո 3 – 12 ամիսների ընթացքում | 5000 ՀՀ դրամ |
Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո 1 – 2 տարիների ընթացքում | 10000 ՀՀ դրամ |
Հաշվի քաղվածքի տրամադրում օրական կտրվածքով գործարքից հետո 2 – 3 տարիների ընթացքում | 15000 ՀՀ դրամ |
Էլ․ Փոստով | Անվճար |
Փոխանցումներ ՀՀ դրամով | |
Միջբանկային | Անվճար |
Հայաստանյան բանկերին | 2․500 ՀՀ դրամ |
Փոխանցումներ արտարժույթով | |
Միջբանկային | Անվճար |
ՀՀ տարածքում | 10000 ՀՀ դրամ |
SWIFT փոխանցումներ OUR տարբերակով ՌԴ ռուբլի արժույթով | 5000 ՀՀ դրամ |
SWIFT փոխանցումներ OUR տարբերակով Եվրո արժույթով | 10000 ՀՀ դրամ |
SWIFT փոխանցումներ OUR տարբերակով ԱՄՆ դոլար արժույթով | 10000 ՀՀ դրամ |
SWIFT փոխանցումներ OUR տարբերակով Վրացական լարի արժույթով | 5000 ՀՀ դրամ |
SWIFT փոխանցումներ OUR տարբերակով այլ արժույթով | 10000 ՀՀ դրամ |
SWIFT փոխանցումներ SHA/BEN տարբերակով ցանկացած արժույթով | 5000 ՀՀ դրամ |
Հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա վճարման հանձնարարականի փոփոխություն կամ չեղարկում | |
ՀՀ դրամ | 2000 ՀՀ դրամ |
Եվրո | 35000 ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար | 30000 ՀՀ դրամ |
ՌԴ ռուբլի | 10000 ՀՀ դրամ |
Այլ արժույթ | 10000 ՀՀ դրամ |
Ակտիվների բաշխման պայմաններ | |
Մնացորդի օրական հաշվարկվող տոկոսադրույք (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար) |
Համաձայն պայմանագրի |
Այլ պայմաններ | |
Հաշվի տեղեկատվության հաստատում աուդիտի հետ կապված | 50000 ՀՀ դրամ |
Հաշվի մնացորդի հաստատում | 5000 ՀՀ դրամ |
Պահանջվող փաստաթղթեր
Ռեզիդենտ Բանկերի համար
- Դիմում թղթակցային հաշիվ բացելու մասին (ըստ Բանկի ձևի, իսկ առանձին դեպքերում՝ ազատ ոճով)։
- Բանկային գործունեության լիցենզիայի պատճենը՝ հաստատված ղեկավարի ստորագրությամբ և կնիքով՝ «իսկականի հետ ճիշտ է նշումով։
- Կանոնադրության պատճենը՝ հաստատված ղեկավարի ստորագրությամբ և կնիքով՝ «իսկականի հետ ճիշտ է նշումով։
- Հարկային կոդի պատճենը։
- Ստորագրությունների և կնիքի դրոշմվածքի քարտ (2 օրինակ)՝ հաստատված տնօրենի ստորագրությամբ և վավերացված տարածքային /մարզային/ հարկային մարմնի կողմից։
- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ տվյալ բանկի ներքին կարգը։
- Աուդիտորական եզրակացությունը, կից վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունները (հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի հաշվետվություն, ԿԲ կողմից սահմանված նորմատիվների հաշվետվություն)։
- Թղթակից բանկերի ցանկը։
Ոչ Ռեզիդենտ Բանկերի համար
- Դիմում թղթակցային հաշիվ բացելու մասին (ըստ Բանկի ձևի, իսկ առանձին դեպքերում՝ ազատ ոճով)։
- Բանկային գործունեության լիցենզիայի պատճենը։
- Կանոնադրության պատճենը։
- Հարկային մարմիններում գրանցման վկայականը (բացառությամբ օֆշորային գոտիների երկրների)։
- Ֆինանսական գործարքներ կատարելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշները և կնիքի արտատիպը (երկու օրինակ)։
- Տվյալ երկրի համապատասխան մարմնի թույլտվությունը (եթե պահանջվում է տվյալ երկրի օրենսդրությամբ)։
- Տեղեկատվություն առ այն, որ տվյալ օտարերկրյա պետությունում կամ տարածքում առկա է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն և տվյալ բանկն իր գործունեությունը ծավալում է այդ օրենսդրության պահանջներին համապատասխան (նաև տվյալ բանկի ներքին ակտը՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ)։
- Աուդիտորական եզրակացությունը, կից վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվություններ (հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի հաշվետվություն, համապատասխան մարմնի կողմից սահմանված նորմատիվների հաշվետվություն)։
- Թղթակից բանկերի ցանկը։
Էջը թարմացվել է` 18.08.2022 | 11:18
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: