header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
Կիսվել`

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր գումարներն արժութային ռիսկերից և պահում եք դրանք տարբեր արժույթներով: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է գումարների պահպանման այլընտրանքային տարբերակ` անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ: 

  • Ներբանկային փոխանցումներ

    Անվճար

  • Հաշվի նվազագույն մնացորդ

    Չի սահմանվում

  • Հաշվի վարում

    5,000 ՀՀ դրամ

Առարկայազուրկ մետաղական հաշիվների մասին

Առարկայազուրկ մետաղական հաշիվը հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն բազմազանեցնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`

  • Միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումարներ վաստակելու հնարավորություն
  • Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում
  • Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից` կապված ոսկու հարգի և իսկության հետ, 
  • Ոսկու առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում, 
  • Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
  • Իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով:

Բացի վերոնշյալ առավելություններից, Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:

Բացման և վարման պայմանները
Մետաղական հաշվի բացում
Իրավաբանական անձ անվճար
Անհատ ձեռնարկատերեր անվճար
Մետաղական հաշվի վարում
Իրավաբանական անձ Տարեկան 5000 ՀՀ դրամ
Անհատ ձեռնարկատերեր Տարեկան 5000 ՀՀ դրամ 
Բացված մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնություններն են`

Մետաղական հաշվի համալրում

Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով
Մետաղական հաշվի ելքագրում

Մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Հաշվի մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույք 0%
Հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում
Հաշվից ներբանկային փոխանցումներ անվճար
Հաշվից միջբանկային փոխանցումներ 25,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր մուտքի և ելքի համար)
Պահանջվող փաստաթղթեր

ՀՀ տարածքում ստեղծված կամ գործող (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) իրավաբանական անձի անունով մետաղական հաշիվ բացելու համար Բանկ են ներկայանում ղեկավարը կամ լիազորված անձը, ինչպես նաև ստորագրության իրավունք ունեցող անձինք, իրենց հետ ունենալով անձնագրերը, իրավաբանական անձի կնիքը և հետևյալ փաստաթղթերը`

  • Կանոնադրության պատճենը` ներառյալ փոփոխությունները, 
  • Պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով)
  • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հավաստող փաստաթղթի պատճենը
  • Լիցենզիայի պատճեն (եթե իրականացվում է լիցենզավորվող գործունեություն)
  • Մասնակիցների (հիմնադիրների) անձնագրերի պատճենները (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ)
  • Ստորագրության իրավունքով օժտվող անձանց պաշտոնի ստանձնման հիմքերի պատճենները. Հիմքերը չեն պահանջվում, եթե նշված անձինք գրանցված են ներկայացվող պետ. ռեգիստրի վկայականին կից ներդիրում,
  • Ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի և սոցիալական քարտերի պատճենները (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ): 

ՀՀ տարածքից դուրս ստեղծված և գործող (ոչ ռեզիդենտ) իրավաբանական անձի անունով մետաղական հաշիվ բացելու համար Բանկ են ներկայանում ղեկավարը կամ լիազորված անձը, ինչպես նաև ստորագրության իրավունք ունեցող անձինք, իրենց հետ ունենալով անձնագրերը, իրավաբանական անձի կնիքը և հետևյալ փաստաթղթերը`

  • Հաճախորդի հիմնադիր փաստաթղթերի փաթեթը` թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ
  • Հաճախորդի իրավական կարգավիճակը սահմանող և պետական գրանցումն ու հարկային մարմիններում հաշվառված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի թարգմանությունների բնօրինակները նոտարական վավերացմամբ
  • Լիցենզիայի թարգմանության բնօրինակը նոտարական վավերացմամբ (եթե իրականացվում է լիցենզավորվող գործունեություն),Մասնակիցների (հիմնադիրների) անձնագրերի պատճենները (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ), ստորագրության իրավունքով օժտվող անձանց անձնագրերի պատճեները (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ)
  • հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում լիազորագիր ստորագրված իրավասու մարմնի կողմից և կնքված կազմակերպության կնիքով։

Անհատ ձեռնարկատերը մետաղական հաշիվ բացելու համար Բանկ է ներկայանում հետևյալ փաստաթղթերով և կնիքով (առկայության դեպքում

  • Անձնագիր, (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ)
  • Սոցիալական քարտ
  • Պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով)
  • Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հավաստող փաստաթղթի պատճենը
  • Լիցենզիայի պատճենը (եթե իրականացվում է լիցենզավորվող գործունեություն)
  • Մետաղական հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր նոտարական վավերացմամբ։
Կարևոր է իմանալ
  • Մետաղական հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկով:
  • Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
  • Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ:
  • Մետաղական հաշիվներով գործառնություննրեը չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
  • Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ (գինը, կատարման ժամկետը և կշիռը) պարունակող հայտի հիման վրա:
  • Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:
  • Սակագները սահմանված են ՀՀ դրամով իսկ արտարժույթով գործառնությունների տոկոսո սահմանված սակագները հաշվարկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տվյալ օրվա արժութային  շուկայում ձևավորվող միջին փոխարժեքով
  • 1 տարվա ընթացքում հաշվով շարժ չգրանցվելու պարագայում հաշվի վրա մնացորդի առկայության դեպում հաշիվը սառեցվում է՝ սպասարկման վճարի չկուտակման նպատակով

Ուշադրություն

  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա 

Էջը թարմացվել է` 02.04.2024 | 18:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: