Բանկային հաշիվների սպասարկում
Բացե՛ք բանկային հաշիվ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով և օգտվե՛ք մեր բանկային ծառայություններից առավել հարմար պայմաններով։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում Դուք կարող եք բացել հաշիվներ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Գործառնության տեսակը | Սակագներ |
Բանկային հաշիվների բացում և փակում | Անվճար |
Վարում` ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց (տարեկան) | 1,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաշվի համար* |
Վարում` օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձանց (տարեկան) | 5,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաշվի համար* |
Վարում` կառուցապատողի հատուկ հաշվի (տարեկան) | 25,000 ՀՀ դրամ բոլոր հաշիվների համար* |
Առարկայազուրկ մետաղական հաշիվների վարում (տարեկան) | 5,000 ՀՀ դրամ* |
Բանկի գործող հաճախորդների կողմից ԱրարատՄոբայլ հավելվածով նոր հաշվի բացման և վարման սակագին | չի կիրառվում |
Ընթացիկ քաղվածքների և վճարային փաստաթղթերի տրամադրում (գործարքի ավարտից հետո)* | Անվճար |
Հաշվի նվազագույն մնացորդ | |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար | 0.00 |
Այլ արտարժույթ | 0.00 |
Հաշվին կանխիկ գումարի մուտքագրում | |
ՀՀ դրամ, Եվրո ԱՄՆ դոլար (բացառությամբ մինչև 2004 թվականը թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով և մինչև 2009 թվականը թողարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամների) |
0% |
ՌԴ ռուբլի | 0,5% |
Այլ արտարժույթ | ըստ պայման․ |
Կանխիկ գումարի վճարում հաճախորդի անկանխիկ միջոցներից*** | |
ՀՀ դրամ | 0,3% |
ԱՄՆ դոլար (բացառությամբ մինչև 2004 թվականը թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով և մինչև 2009 թվականը թողարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամների) | 1% |
Եվրո | 1% |
ՌԴ Ռուբլի | 0% |
Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ (GBP), շվեյցարական ֆրանկ (CHF), վրացական լարի (GEL), կանադական դոլար (CAD), ավստրալական դոլար (AUD), ՄԱԷ դիրհամ (AED) |
Դիլիգային կենտրոնի կողմից տվյալ օրվա համար սահմանած տոկոսադրույքով |
Հնամաշ, վնասված կամ 500 եվրո թղթադրամների փոխանակում կամ հաշվին մուտքագրում | |
ՀՀ դրամ | 0% |
ԱՄՆ դոլար | 1.5% |
ԵՎՐՈ | 1.5% |
ՌԴ ռուբլի | 1.5% |
Մինչև 2004 թվականը թողարկված 5, 10, 20, 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով և մինչև 2009 թվականը թողարկված 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամ | |
Մուտքագրում, արտարժույթի փոխանակում և այլ կանխիկ գործարքների իրականացում | 1% |
Ելքագրում (այդ թվում՝ ԱՄՆ դոլար արժույթով վարկային գծերի (բացառությամբ արտոնյալ ժամանակահատվածով) անկանխիկ միջոցների կանխիկացում) | 0% |
Հաշվից (այդ թվում ավանդային հաշվից) քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների, այլ տեղեկությունների տրամադրում (ըստ հաճախորդի պահանջի, յուրաքանչյուր փաստաթղթի համար) | |
Մինչև 1 ամիս վաղեմության | 500 ՀՀ դրամ** |
1 ամսից մինչև 6 ամիս վաղեմության | 1,500 ՀՀ դրամ** |
6 ամսից մինչև 1 տարի վաղեմության | 2,000 ՀՀ դրամ** |
1 տարուց մինչև 2 տարի վաղեմության | 3,000 ՀՀ դրամ** |
2 տարուց ավելի վաղեմության | 5,000 ՀՀ դրամ** |
Ֆիզիկական անձ հաճախորդի կողմից տրամադրվող լիազորագրի ընդունում բանկի հաստատմամբ | 3,000 ՀՀ դրամ |
Հաշվետերերի գրավոր դիմումի հիման վրա, իր հաշիվների մասին տեղեկանքների տրամադրում | |
Աուդիտորական կազմակերպություններին | 10,000 ՀՀ դրամ** |
Այլ անձանց | |
Հաշվի բացման օրվանից հաշված մինչև 30-րդ օրը ներառյալ | 5,000 ՀՀ դրամ** |
Հաշվի բացման օրվանից հաշված 30-րդ օրվանից հետո | 3,000 ՀՀ դրամ** |
Դրամարկղային չեկային գրքույկների տրամադրում | |
1 թերթ | 600 ՀՀ դրամ** |
25 թերթ | 2,000 ՀՀ դրամ** |
50 թերթ | 3,000 ՀՀ դրամ** |
Ըստ հաճախորդի ցանկության՝ թղթադրամների ստուգում, փաթեթավորում և հետ վերադարձ | |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո | գործարքի գումարի 0.1%, նվազագույնը՝ 3,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 20,000 ՀՀ դրամ |
Փոխանցումներ ՀՀ դրամով | |
Առանց հաշիվ բացելու | Գործարքի գումարի 0.1%, նվազագունը՝ 300 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 5,000 ՀՀ դրամ |
Հաշվից փոխանցումներ հանձնարարականը թղթային ներկայացնելու դեպքում (բացառությամբ սոցիալական փաթեթի, ընտանեկան դրամագլխի հաշիվներից կատարվող փոխանցումների, բանկի եկամտային հաշվին փոխանցվող վճարման հանձնարարականների, պարբերական վճարման հանձնարարականի) | 200 ՀՀ դրամ |
Բանկում սպասարկվող Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի հավաքագրման հաշվին գազի սպառման դիմաց վճարման հանձնարարականը Բանկի տարածքում ներկայացնելու դեպքում | Անվճար |
Հաշվից փոխանցումներ հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում | Անվճար |
Հաշվից գույքահարկի փոխանցումների հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում | 100 ՀՀ դրամ |
Փոխանցումներ արտարժույթով ՀՀ տարածքում | |
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվետեր հաճախորդների ներբանկային փոխանցումներ՝ թղթային ներկայացնելու դեպքում | 200 ՀՀ դրամ |
Օտարերկրյա քաղաքացի, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր, Oտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաճախորդների ներբանկային փոխանցումներ իր հաշվների միջև՝ թղթային ներկայացնելու դեպքում | 500 ՀՀ դրամ |
Օտարերկրյա քաղաքացի, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր, Oտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների ներբանկային փոխանցումներ այլ հաշվետերերի հաշիվներին՝ թղթային կամ հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում | 2,000 ՀՀ դրամ |
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների փոխանցումներ Բանկի համակարգից դուրս՝ թղթային և հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում | գործարքի գումարի 0.1%, նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 20,000 ՀՀ դրամ |
Օտարերկրյա քաղաքացի, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր, Oտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների փոխանցումներ բանկի համակարգից դուրս՝ թղթային և հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում | գործարքի գումարի 0.1%, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 20,000 ՀՀ դրամ |
*Տարեկան վարման վարձը գանձվում է հաշվի բացման պահին: Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար հաշվի վարման տարեկան վարձը ենթակա է վճարման տվյալ տարվա տարեկան վարձի գանձումից մեկ տարի հետո նույն օրը, ընդ որում հաշվի վարման վճարը չվճարվելու կամ այդ գումարը հաճախորդի հաշվում բացակայելու դեպքում հաշիվը ենթակա է փակման: Ընդ որում, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից հետագայում այլ արժույթով կամ նույն արժույթով յուրաքանչյուր հաջորդ բանկային հաշվի բացման դեպքում (բացառությամբ ենթահաշիվների) վարման վարձը ենթակա է միանվագ գանձման հաշվի բացման պահին:
**Ներառյալ ԱԱՀ։
*** Չի կիրառվում ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի) բանկային և քարտային հաշիվներին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներից, ներդրված ժամկետային ավանդի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի գծով հաշվեգրված տոկոսներից մուտքագրված գումարների, սոցիալական փաթեթի և ընտանեկան դրամագլխի հաշիվներից, ինչպես նաև արգելանքից ազատված հաշիվներից կանխիկ ելքի նկատմամբ:
- Անձնագիր և/կամ նույնականացման քարտ կամ զինվորական գրքույկ` այն դեպքում, երբ անձը գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ (օտարերկրյա քաղաքացիների դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն` նոտարական վավերացմամբ, իսկ եթե անձնագիրը լատինատառ է, ապա թարգմանություն և նոտարական վավերացում չի պահանջվում: Անձնագրի թարգմանություն չի պահանջվում, նաև այն դեպքում, եթե ներկայացվում է ՀՀ իրավասու մարմնի կողմից տրամադրված ՀՀ հատուկ անձնագիր, կացության քարտ կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցողի անձը հաստատող վկայական)
- Սոցիալական քարտ կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին (բացակայության դեպքում` ՀՀ իրավասու մարմնից ներկայացնում է տեղեկանք` սոցիալական քարտից կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելուց հրաժարվելու մասին),
- Հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր նոտարական վավերացմամբ։
- Պահանջվող փաստաթղթերը ՀՀ տարածքից դուրս ուղարկելիս հաշվետիրոջից լրացուցիչ գանձվում են ուղարկման ծախսերը։
- Փոխանցումներն իրականացվում են մեկ բանկային օրվա ընթացքում։
- Եթե փոխանցվող միջոցներն արդեն վճարված են շահառուին կամ շահառուի բանկին, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար։
- Փոխանցված գումարի հետ վերադարձի հետ կապված Բանկի ծախսերը կատարվում են Հաճախորդի հաշվին, եթե գումարի հետ վերադարձի գործընթացը բխել է Հաճախորդի կողմից ներկայացված վավերապայմանների անճշտությունից։
- Սակագները սահմանված են ՀՀ դրամով, իսկ արտարժույթով գործառնությունների սահմանված սակագները հաշվարկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տվյալ օրվա արժութային շուկայում ձևավորվող միջին փոխարժեքով։
- 1 տարվա ընթացքում հաշվով շարժ չգրանցվելու պարագայում հաշվի վրա մնացորդի առկայության դեպում հաշիվը սառեցվում է՝ սպասարկման վճարի չկուտակման նպատակով։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում ֆիզիկական անձանց կողմից ներդրված ավանդները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի » կողմից: Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 16 միլիոն ՀՀ դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 7 միլիոն ՀՀ դրամ: Նույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ ունենալու դեպքում․
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը առավելագույնը 16 միլիոն դրամի չափով
- եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է առավելագույնը 7 միլիոն դրամի չափով (երաշխավորվում է դրամայինավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Էջը թարմացվել է` 30.08.2024 | 16:04
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: