Առարկայազուրկ մետաղական հաշիվներ
-
Հաշվի բացում
Անվճար
-
Հաշվի վարում
5,000 ՀՀ դրամ
-
Հաշվի նվազագույն մնացորդ
Չի սահմանվում
-
Ներբանկային փոխանցումներ
Անվճար
Առարկայազուրկ մետաղական հաշիվը հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով բացվող և վարվող հաշիվ է, որի համար նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների:
Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն բազմազանեցնել Ձեր խնայողությունները, այլ նաև օգտվել մի շարք առավելություններից`
- Միջազգային շուկաներում ոսկու արժեքի բարձրացման շնորհիվ գումարներ վաստակելու հնարավորություն
- Արժույթների փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում
- Ապահովություն ոսկու ֆիզիկապես գնման դեպքում առկա զեղծարարություններից` կապված ոսկու հարգի և իսկության հետ,
- Ոսկու առքուվաճառք իրականացնելիս ժամանակի կորստից խուսափում,
- Առարկայական ոսկու կորստի կամ վնասման հնարավոր ռիսկերի բացակայություն,
- Իրացվելիության բարձր մակարդակ` ցանկացած ժամանակ ոսկին Բանկին վաճառելու շնորհիվ` տվյալ պահին գործող փոխարժեքով:
Բացի վերոնշյալ առավելություններից, Դուք հնարավորություն կունենաք Ձեր ներդրումներն իրականացնել առանց ժամկետային և գումարային սահմանափակումների:
Մետաղական հաշվի բացում | անվճար |
Մետաղական հաշվի վարում | Տարեկան 5000 ՀՀ դրամ |
Բացված մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնություններն են |
|
Մետաղական հաշվի համալրում |
Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով |
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով | |
Մետաղական հաշվի ելքագրում |
Մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով |
Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով: | |
Հաշվի մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսադրույք | 0% |
Հաշվի նվազագույն մնացորդ | չի սահմանվում |
Հաշվից ներբանկային փոխանցումներ | անվճար |
Հաշվից միջբանկային փոխանցումներ | 25,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր մուտքի և ելքի համար) |
- Անձնագիր կամ զինվորական գրքույկ (ոչ ռեզիդենտի դեպքում` անձնագիրը թարգմանված հայերեն, նոտարական վավերացմամբ),
- Սոցիալական քարտը
- Մետաղական հաշվի միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում` լիազորագիր նոտարական վավերացմամբ։
- Մետաղական հաշիվները բացվում են միայն 999.9 հարգի ոսկով:
- Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
- Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ:
- Մետաղական հաշիվներով գործառնություննրեը չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
- Ոսկու անկանխիկ առքուվաճառքը կատարվում է Ձեր գործարքի էական պայմաններ (գինը, կատարման ժամկետը և կշիռը) պարունակող հայտի հիման վրա:
- Բանկի կողմից սահմանվում են 1 գրամ անկանխիկ ոսկու առք և վաճառքի փոխարժեքներ, որոնք հիմք են ընդունվում հաշվով իրականացվող գործարքներ իրականացնելիս:
- Սակագները սահմանված են ՀՀ դրամով իսկ արտարժույթով գործառնությունների տոկոսով սահմանված սակագները հաշվարկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տվյալ օրվա արժութային շուկայում ձևավորվող միջին փոխարժեքով։
- 1 տարվա ընթացքում հաշվով շարժ չգրանցվելու պարագայում հաշվի վրա մնացորդի առկայության դեպում հաշիվը սառեցվում է՝ սպասարկման վճարի չկուտակման նպատակով։
Ուշադրություն
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա։
Էջը թարմացվել է` 02.04.2024 | 18:28
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: