Իհա՜րկե անկանխիկ
Սույն թվականի նոյեմբերի 1-ից մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱրարատԲանկն իր բոլոր Mastercard (MC) քարտապանների համար, բացառությամբ MC Business քարտերի, հայտարարում է "Իհարկե անկանխիկ" արշավ։
ԱրարատԲանկի ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ MC քարտապանները, ովքեր արշավի իրականացման ընթացքում մեկ MC քարտով՝ Mastercard Standard, Mastercard Gold կամ Mastercard Digital First, յուրաքանչյուր ամիս կիրականացնեն՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ ծավալով անկանխիկ վճարում՝ առնվազն 15 գործարքով, հնարավորություն կունենան մասնակցելու գովազդային վիճակախաղի, որի արդյունքում 45 (քառասունհինգ) հաղթող քարտապաններ կստանան իրենց մրցանակը։
Մրցանակների ցանկը ստորև՝
- 5 հատ Կրուիզ Պարսից ծոցով՝ 2 անձի համար;
- 10 հատ IPhone 16 Pro;
- 5 հատ Apple Watch Series 10;
- 10 հատ Բանկի նվեր-քարտ 100,000 ՀՀ դրամ արժողությամբ;
- 10 հատ Zigzag խանութ-սրահի նվեր-քարտ 100,000 ՀՀ դրամ արժողությամբ;
- 5 հատ հանգստի փաթեթ 2 անձի համար (3 գիշեր և 2 անգամյա սննդակարգ դեպի ք. Ծաղկաձորի «Արարատ Ռեզորթ» հյուրանոց և ք․Ալավերդի «Թուֆենկյան» հյուրանոց)
Արշավի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով։
Եթե դեռ չունեք ԱրարատԲանկի MC քարտ, կարող եք պատվիրել նաև առցանց հետևյալ հղումով։
Էջը թարմացվել է` 18.11.2024 | 16:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: