header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հաշվապահ-գանձապահների և գանձապահների դասընթաց

28.06.2015

Դասընթացի նկարագիր

«ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ԴՊՐՈՑ » ՍՊԸ-ն սկսում է հաշվապահ-գանձապահների և գանձապահների  վերապատրաստման դասընթացներ:

Մասնակիցների անհրաժեշտ որակավորում 

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և ռուսերենի իմացություն 

Դասընթացի թեմաներ

-           Նյութական պատասխանատվության մասին պայմանագիր

-           Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի հիմնական դրույքները

-          Հաշվապահական հաշվառումը բանկերում, և բանկերի նորմատիվային կարգավորումը

-           Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ

-           Բանկի ակտիվային և պասիվային գործառնությունները և դրանց նկարագիրը

-           Բանկային հաշիվներից գործառությունների իրականացում, հաշիվների սպասարկում

-           Պլաստիկ քարտերով գործողություններ

-          «ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնություններ» կանոնակարգ 9-ի հիմնական կանոնների ուսուցում

-          Գանձապահի աշխատանքային տեղի կազմակերպումը, իրավունքները և պարտականությունները աշխատանքի ժամին

-          Երեկոյան դրամարկղի աշխատանքների կազմակերպումը և օրվա եզրափակումը

-          «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

-          SWIFT վճարային համակարգով վճարումների իրականացման կարգ

-          «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք

-          FATCA

-          Հաճախորդների սպասարկում

-          Հաղորդակցման հմտություններ

-          Վաճառքի հմտություններ 

Տևողություն և ժամ

Դասընթացները կկայանան հուլիսի 13-ից մինչև հուլիսի 25 –ը` ժամը 18:30-ից 20:30:

Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2015 թվականի հուլիսի 12-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «Հաշվապահ-գանձապահների և գանձապահների դասընթաց»)

 Դասընթացի արժեք

Դասընթացի արժեքը կազմում է 30000 դրամ `ներառյալ ԱԱՀ

Դասընթացն իրականացվելու են բանկային ոլորտի լավագույն դասախոսների կողմից: 

Դասընթացի մասնակիցներից յուրքանչյուրը կստանա դասընթացի մասնակցության հավաստագիր, իսկ դասընթացի գնահատման թեստերը արդյունավետ hանձնած անձիք, կստանան դասընթացն առաջադիմությամբ ավարտելու հավաստագիր, և կհրավիրվեն հարցազրույցի

Էջը թարմացվել է` 23.11.2018 | 14:19

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: