header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հրապարակային ծանուցում

21.10.2015

Անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների հետ համագործակցության պայմանագիր կնքելու մրցույթի

 

          ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն (այսուհետ` Բանկ) անշարժ և շարժական գույք գնահատող կազմակերպությունների ընտրության նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 02-ը կազմակերպում է բաց մրցույթ:

          Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գտնվելու վայր` ք.Երևան, Պուշկինի 19 հասցեով: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 09։00-ից մինչև 16։00-ը) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի նոյեմբերի 02-ը, ժամը 16:00-ը։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է  անշարժ և շարժական գույքի աճուրդ կազմակերպող ընկերությունների ընտրության ընթացակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2015 թվականի նոյեմբերի 03-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2015 թվականի նոյեմբերի 05-ին ժամը 18։00-ին։

Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման` բանկի դրամարկղ կամ փոխանցման` Բանկի թիվ 103002101519 հաշվին:

 

Մրցույթի անցկացման պայմանները

Էջը թարմացվել է` 23.11.2018 | 14:20

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: