header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ծանուցում

14.07.2017

Հրապարակային ծանուցում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից մատակարար (ծառայություն մատուցող) կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին

 

 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) Բանկի ինտերնետային կայքի վերափոխման և նորացման նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ից մինչև հուլիսի 21-ը կազմակերպում է բաց մրցույթ։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի «Զարգացում» մասնաճյուղ, գտնվելու վայր` ք.Երևան, Պարոնյան 21/1 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել էլեկտրոնային նամակով՝ marketingdepartment@araratbank.am հասցեին։ Հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի հուլիսի 21-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) կամ կազմակերպության հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2017 թվականի հուլիսի 24-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2017 թվականի հուլիսի 27-ին ժամը 18։00-ին։

Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 50,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ փոխանցման՝ Բանկի թիվ 15100014060901 հաշվին:

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էջը թարմացվել է` 23.11.2018 | 14:16

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: