header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Օֆերտա /Արարատբանկ բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գնելու մասին

13.12.2017

Ես` Բարսեղ Գերասիմի Բեգլարյանս, հանդիսանալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր և հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 13.12.2017թ.-ի թիվ 1/985Ա որոշմամբ տրամադրված նախնական համաձայնությունը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերին առաջարկում եմ 19,089.84 (տասնինը հազար ութսունինն ամբողջ ութսունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամով ինձ օտարել (հանձնել) սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնետոմսերը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերը ներկայացված օֆերտային կարող են ակցեպտ ներկայացնել 15.12.2017թ.-ից մինչև 30.12.2017թ. ընկած ժամանակահատվածում, հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, Պուշկին 19  կամ araratbank@araratbank.am էլեկտրոնային հասցեով:

Էջը թարմացվել է` 22.11.2018 | 11:35

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: