«Ազգային հիփոթեքային ընկերության» պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխում
Տեղեկացնում ենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2018թ.-ի փետրվարի 23-ին իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում: Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, ընդ որում` տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. փետրվարի 14-ի թիվ N1/96Ա որոշմամբ գրանցվել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնվելու է 2018թ. փետրվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` մեկանգամյան աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում` Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ –ի պարտատոմսերի հիմնական պայմաններ |
|
Դաս |
անվանական արժեկտրոնային, չփոխարկվող |
Անվանական արժեք |
10,000 ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալը |
3,000,000,000 ՀՀ դրամ |
Շրջանառության ժամկետ |
36 ամիս |
Արժեկտրոնային տոկոսադրույք |
8.3% |
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը |
Կիսամյակային |
Արժեթղթերի ձևը |
Ոչ փաստաթղթային |
Արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը |
23.08.2018 |
Տեղաբաշխող |
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ |
Պարտատոմսերի Թողարկման Ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 12.03.2019 | 12:23
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: