Ծանուցում քարտային սակագների փոփոխությունների վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ սպասարկման կետերում քարտից քարտ կատարվող փոխանցումների դիմաց գանձվող միջնորդավճարը կկազմի 0.15%, նախկին՝ 0.3%-ի փոխարեն: Միառժամանակ քարտից քարտ փոխանցումների դեպքում(այդ թվում օնլայն հարթակում) բացի փոխանցումների համար գանձվող միջնորդավճարից, կգործի նաև «Սպասարկող բանկի միջնորդավճար», որը գանձվելու է գործարքի կատարման պահին՝ ավելացվելով գործարքի գումարին.
Բանկի քարտին | Այլ բանկի քարտերին | |
Բանկի քարտից | 0.15% | 0.15% |
Այլ բանկի քարտերից | 0.2% | 0.2% |
«Արմենիան Քարդ» համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատների, տերմինալների կամ այլ օնլայն հարթակների միջոցով քարտից քարտ փոխանցումների դեպքում ևս կարող է կիրառվել «Սպասարկող բանկի միջնորդավճար», որի չափը սահմանվում է տվյալ բանկի կողմից:
Էջը թարմացվել է` 18.01.2019 | 19:01
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: