header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ

25.06.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բանկի 2019թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի և համաձայնեցված ընթացակարգեր` ուղղված գործընկեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), Հոլանդական Զարգացման Բանկի (FMO) և DEG միջազգային հիմնադրամի  հետ կնքված պայմանագրերով, Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) սահմանված ֆինանսական ցուցանիշների հաստատման ծառայություններ իրականացնելու մրցույթ:

Մրցույթի կազմակերպման վայրը` ք.Երևան, Պուշկինի 19: Մրցույթի հայտերն ընդունվում են 26.06.2019թ.-ից մինչև 26.07.2019թ-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09:00-ից մինչև 17:00-ը ընկած ժամանակահատվածում:

Մրցույթն անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ` համաձայն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործող կարգի:

Մրցույթին մասնակցելու պայմաններն ու փաստաթղթերի ցանկը սահմանված են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգով:

Մրցույթի մասնակիցները կարող են գնային առաջարկը ներկայացնել երկու տարբերակով՝ միայն 2019 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման և 2019 ու 2020 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ծառայությունների մատուցման համար։

Մրցույթում հաղթող է ճանաչվում մրցույթի տեխնիկական պայմաններով երկրորդ փուլ անցած մասնակիցներից ֆինանսական` գնային առավել ցածր առաջարկ ներկայացրած կազմակերպությունը: Հաղթող մասնակիցը պարտավորված է լինելու աուդիտի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին մինչև 2020 թվականի մարտի 31-ը:

Մրցույթի հայտերը բացվում են 29.07.2019թ.-ին ժամը 18:00-ին և ամփոփվում են 31.07.2019թ.-ին ժամը 17:00-ին:

Մրցույթի կարգը տրամադրվում է հրապարակային ծանուցման օրվանը հաջորդող օրվանից հետևյալ հասցեով` ք. Երևան, Պուշկինի 19` գանձելով պատճենահանման ծախսերը:

Մրցույթի կարգին կարելի է ծանոթանալ նաև ինտերնետում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ տնային էջում, հասցե` www.araratbank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` 56-20-23 կամ 54-78-94 հեռախոսահամարներով:

Էջը թարմացվել է` 25.06.2019 | 12:45

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: