header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի հրապարակային առաջարկ

28.10.2019

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հոկտեմբերի 23-ի թիվ 1/801Ա որոշմամբ գրանցված «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ազդագրի հիման վրա  «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. նոյեմբերի 5-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում (տարբերակիչ ծածկագիրը՝ AMNMCCB2JER8): 

Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 3,150,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 315,000 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը նախատեսվում է իրականացնել ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը, իսկ մնացած 350,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 35,000 հատ պարտատոմսերը ձեռք են բերվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հայտերի բավարարման կտրման նվազագույն գնով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։ Տեղաբաշխման արդյունքում Բորսայում չտեղաբաշխված ծավալը մինչև տեղաբաշխման օրվա ավարտը ձեռք է բերվում Տեղաբաշխողի կողմից կտրման նվազագույն գնով։ Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը համապատասխանեցվելու է պարտատոմսերի տեղաբաշխմանը նախորդող 5 աշխատանքային օրերի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող պետական պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի  36 ամսական ժամկետայնությանը համապատասխանող տոկոսադրույքների միջինին 50 բազիսային կետով գերազանցող արժեքին:

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` http://amx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ պարտատոմսերի թողարկման Ազդագրին։

Էջը թարմացվել է` 04.11.2019 | 10:31

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: