header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-Ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը

05.11.2019

Տեղեկացնում ենք, որ 2019թ. նոյեմբերի 5-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 3,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 7.5 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 350 հազար հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 204,686 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 145,314 հատ պարտատոմսերը վաճառվեցին երաշխավորված տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ -ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով 204,686 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 2 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 2,054,284,618.74 (երկու միլիարդ հիսունչորս միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր տասնութ ամբողջ յոթանասունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 7.3631%: Նույն օրվա ընթացքում երաշխավորված տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ–ի կողմից ձեռք բերվեցին մնացած 145,314 հատ պարտատոմսերը՝ 1,457,941,174.56 ՀՀ դրամի դիմաց:

Տեղաբաշխման վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հայտարարություն տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

Գրանցման վկայական

Էջը թարմացվել է` 06.11.2019 | 17:44

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: