header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի տպող սարքերի քարթրիջների լիցքավորում իրականացնող կազմակերպության ընտրության բաց մրցույթ

21.11.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի տպող սարքերի քարթրիջների լիցքավորում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով 2019 թվականի նոյեմբերի 21-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է ապրանքների/ծառայությունների անվանումը:

Անվանում

HP 426, HP 400, Canon MF4410, Canon MF210, Canon MF230 մոդելների տպող սարքերի նորոգում (օրինակ՝ վառարանի նորոգում, ռետինե գլանի փոխում, թերմոժապավենի փոխում, պրոֆիլակտիկ մաքրում, լազերի մաքրում)։

Գները ներկայացնել ըստ մոդելների և նորոգման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։

HP 426, HP 400, Canon MF4410, Canon MF210, Canon MF230 մոդելների տպող սարքերի ՔԱՐԹՐԻՋՆԵՐԻ լիցքավորում և նորոգում։

Գները ներկայացնել ըստ մոդելների և ըստ նորոգման ու լիցքավորման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (այսուհետ` Բանկ) ներկայացնում են մրցույթի հայտերը։ Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. 

ա) մրցույթի մասնակցի անվանումը գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) սարքավորումների և/կամ ծրագրային ապահովման նկարագրությունը, մատակարարման ժամկետները,

գ) նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման ծավալը՝ նշելով պատվիրատուներին և կցելով պայմանագրերի պատճենները,

դ) մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,

ե) մասնակցության վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ  կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:

Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտեր ներկայացնելը, Բանկի դրամարկղ մուծում են կամ փոխանցում են Բանկի 103002101519 հաշվեհամարին մրցույթի մասնակցության նախավճար` 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: Մասնակցության նախավճարն ենթակա է հետ վերադարձման, եթե տվյալ կազմակերպությունը մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Հաղթողին նախավճարը վերադարձվում է մատակարարման պայմանագիրը կնքելու դեպքում, ահակառակ դեպքում այն վերադարձման ենթակա չէ։

Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկում է կնքել պայմանագիրը մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բյուզանդի 87 շենք 85 տարածք հասցեով։

Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 29-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի/ծառայությունների մատակարարման պայմանագիր։

Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2019 թվականի նեյեմբերի 29-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2019 թվականի դեկտեմբերի 02-ին ժամը 16։00-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Էջը թարմացվել է` 22.11.2019 | 09:21

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: