header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման բաց մրցույթ

21.11.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2019 թվականի նոյեմբերի 21-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

Ապրանքի անվանումը Քանակը

Համակարգիչ HP

HP ProDesk 400 G6 SFF: i3  9100 (3.6GHz), 8GB DDR4 2666, 500GB 7.2K rpm HDD; No ODD; VGA, Display port; Gigabit LAN; Free DOS, warranty - 3 year; HP USB keyboard and USB optical mouse

 

50

Մոնիտոր Philips 22 LCD 223V5LSB 50
Բազմաֆունկցիոնալ սարք HP laserjet mfp m426dw+cable 25

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (այսուհետ` Բանկ) ներկայացնում են մրցույթի հայտերը։ Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. 

ա) մրցույթի մասնակցի անվանումը գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) սարքավորումների և/կամ ծրագրային ապահովման նկարագրությունը, մատակարարման ժամկետները,

գ) նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման ծավալը՝ նշելով պատվիրատուներին և կցելով պայմանագրերի պատճենները,

դ) մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,

ե) մասնակցության վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը:

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ  կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:

Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտեր ներկայացնելը, Բանկի դրամարկղ մուծում են կամ փոխանցում են Բանկի 103002101519 հաշվեհամարին մրցույթի մասնակցության նախավճար` 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Մասնակցության նախավճարը ենթակա է հետ վերադարձման, եթե տվյալ կազմակերպությունը մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Հաղթողին նախավճարը վերադարձվում է մատակարարման պայմանագիրը կնքելու դեպքում, ահակառակ դեպքում այն վերադարձման ենթակա չէ։

Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկում է կնքել պայմանագիրը մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթում կարող են հաղթող ճանաչվել մեկից ավելի կազմակերպություններ` հաշվի առնելով մատակարարվող ապրանքի տեսականին և այլ հանգամանքներ

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բյուզանդի 87 շենք 85 տարածք հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 29-ը ժամը 16։00-ն։

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։

Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2019 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2019 թվականի դեկտեմբերի 02-ին ժամը 18։00-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Էջը թարմացվել է` 22.11.2019 | 09:21

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: