Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի տպող սարքերի քարթրիջների լիցքավորում իրականացնող կազմակերպության ընտրության բաց մրցույթ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող մասնաճյուղերի տպող սարքերի քարթրիջների լիցքավորում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով 2019 թվականի նոյեմբերի 21-ից կազմակերպում է բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում է ապրանքների/ծառայությունների անվանումը:
Անվանում | |
HP 426, HP 400, Canon MF4410, Canon MF210, Canon MF230 մոդելների տպող սարքերի նորոգում (օրինակ՝ վառարանի նորոգում, ռետինե գլանի փոխում, թերմոժապավենի փոխում, պրոֆիլակտիկ մաքրում, լազերի մաքրում)։ Գները ներկայացնել ըստ մոդելների և նորոգման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։ |
|
HP 426, HP 400, Canon MF4410, Canon MF210, Canon MF230 մոդելների տպող սարքերի ՔԱՐԹՐԻՋՆԵՐԻ լիցքավորում և նորոգում։ Գները ներկայացնել ըստ մոդելների և ըստ նորոգման ու լիցքավորման տեսակների։ Գները ներառում են աշխատանք+պահեստամաս։ |
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (այսուհետ` Բանկ) ներկայացնում են մրցույթի հայտերը։ Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
ա) մրցույթի մասնակցի անվանումը գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,
բ) սարքավորումների և/կամ ծրագրային ապահովման նկարագրությունը, մատակարարման ժամկետները,
գ) նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման ծավալը՝ նշելով պատվիրատուներին և կցելով պայմանագրերի պատճենները,
դ) մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,
ե) մասնակցության վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտեր ներկայացնելը, Բանկի դրամարկղ մուծում են կամ փոխանցում են Բանկի 103002101519 հաշվեհամարին մրցույթի մասնակցության նախավճար` 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: Մասնակցության նախավճարն ենթակա է հետ վերադարձման, եթե տվյալ կազմակերպությունը մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Հաղթողին նախավճարը վերադարձվում է մատակարարման պայմանագիրը կնքելու դեպքում, ահակառակ դեպքում այն վերադարձման ենթակա չէ։
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկում է կնքել պայմանագիրը մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բյուզանդի 87 շենք 85 տարածք հասցեով։
Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 29-ը ժամը 16։00-ն։
Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի/ծառայությունների մատակարարման պայմանագիր։
Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
Մրցույթի հայտերը կբացվեն 2019 թվականի նեյեմբերի 29-ին ժամը 18։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2019 թվականի դեկտեմբերի 02-ին ժամը 16։00-ին։
Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Էջը թարմացվել է` 22.11.2019 | 09:21
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: