header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Մրցույթի հրապարակային ծանուցում անշարժ և շարժական գույք գնահատող կազմակերպությունների ընտրության համար

11.12.2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Գնահատող ընկերությունների հետ համագործակցության պայմանագրեր կնքելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 20-ին կազմակերպում է մրցույթ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտեր ներկայացնել Բանկի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87 շինություն, 85 շենք հասցեով: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ի ժամը 16:00-ն։

Մրցույթի պայմաններն են՝

  1. Անշարժ գույք գնահատելու որակավորման վկայականի առկայություն,
  2. Անշարժ ու շարժական գույք գնահատելու առնվազն հինգ և ավելի տարվա անընդմեջ աշխատանքային փորձ,
  3. Գնահատող առնվազն երկու որակավորված մասնագետ, ոորնք ունեն նվազագույնը մեկ տարվա անընդմեջ աշխատանքային փորձ՝ անշարժ և շարժական գույք գնահատելու ոլորտում,
  4. Երկու և ավելի բանկերի հետ առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  5. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունում 5 միլիոն ՀՀ դրամի ավանդի առկայություն,
  6. Մրցունակ սակագնային քաղաքականություն,
  7. ՀՀ տարածքում գործով ապահովագրական ընկերությունում 50 միլիոն ՀՀ դրամի ապահովագրության առկայություն։

Մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ համացանցի Բանկի տնային էջից` www.araratbank.am: Մրցույթի վերաբերյալ ունեցող հարցերի դեպքում կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից մինչև 18:00-ին, Գույքի գնահատման բաժնին (հեռ. 592323):

Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկ։ 

Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է Բանկի «Անշարժ և շարժական գույք գնահատող ընկերությունների ընտրության ընթացակարգ»-ով, որին կարելի է ծանոթանալ և դրա պատճենները ստանալ Բանկի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից մինչև 16:00-ն:

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում:

Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 10,000 ՀՀ դրամ, որը ենթակա է կանխիկ վճարման Բանկի դրամարկղ կամ Բանկի 103002101519 հաշվեհամարին:

Մրցույթի հայտերը կբացվեն 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի նույն օրը նույն ժամին։

Էջը թարմացվել է` 13.12.2019 | 10:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: