Համագործակցության առաջարկ «Հերթերի Կառավարման Համակարգեր» ներդնող կազմակերպություններին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն «Հերթերի Կառավարման Համակարգեր» ներդնող ընկերությունների հետ համագործակցության պայմանաիր կնքելու նպատակով 2020 թվականի հունվարի 20-ից մինչև հունվարի 29-ը կազմակերպություններին հրավրում է ներկայացնելու առաջարկություններ:
Առաջարկություններ ներկայացնելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են գնային առաջարկներ ներկայացնել՝ Բանկի գտնվելու վայրը` ք.Երևան, Բուզանդի 87 շինություն, 85 շենք հասցեով կամ ուղարկելով digitalbanking@araratbank.am էլ․ փոստին, ինչպես նաև՝ առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկել պատվիրված նամակով։ Առաջարկներն ընդունվում են մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ժամը 16:00-ն։
Համագործակցության համար անհրաժեշտ պայմաններն են՝
- Հերթերի Կառավարման Համակարգեր ներդնելու, սպասարկելու և ծրագրային ապահովում իրականացնելու առնվազն 3 (երեք) և ավելի տարվա անընդմեջ աշխատանքային փորձ;
- Բանկերի հետ աշխատանքային փորձը ցանկալի է
- Մրցունակ սակագնային քաղաքականություն
Համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ համացանցի Բանկի տնային էջից` www.araratbank.am: Համագործակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից մինչև 18:00-ին, Թվային բանկային ծառայությունների դեպարտամենտ (հեռ. 010 592323):
Էջը թարմացվել է` 20.01.2020 | 09:36
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: